copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 23:59 22-02-2022

Ալիևի և Պուտինի բանակցությունները չորս ժամից ավելի են ձգվել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բանակցություններ է վարել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Կողմերը շփվել են ավելի քան չորս ժամ և շոշափել հարցերի լայն շրջանակ՝ ընդգծելով առկա հարաբերությունների «դինամիզմը»։
Մասնավորապես, երկրները ստորագրել են Դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագիրը, որում ցանկություն են հայտնել շարունակել երկկողմ ռազմական համագործակցության զարգացումը և զինված ուժերի համատեղ վարժանքներ անցկացնել։
«Հռչակագիրը բավականին ծավալուն է։ Այն բաղկացած է ավելի քան 40 կետից: Այն ընդգրկում է մեր փոխգործակցության ամենակարևոր ոլորտները: Եվ, ինչպես ասացի, դա չափազանց կարևոր է մեր երկկողմ հարաբերությունների ապագայի համար»,- ասել է Ալիևը։
Պուտինն ընդգծել է, որ փաստաթուղթը նոր փուլ կբացի Ռուսաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների զարգացման գործում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը