copy image url
Ներքին 1 տարի առաջ - 13:55 17-10-2024

Քասախում մահացած 20-ամյա Էլենը 2 տարի առաջ էր ամուսնացել․ մանրամասներ՝ ողբերգական դեպքից

Կոտայքի մարզի Քասախ գյուղում նախօրեին մահացած հայտնաբերված 20-ամյա Էլեն Խ․-ն 2 տարի առաջ էր ամուսնացել, այդ տանը վարձով էր ապրում ամուսնու և եղբոր հետ։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Քասախի վարչական ղեկավար Արտակ Թովմասյանը։

Նրա խոսքով՝ ընտանիքը Արթիկի գյուղերից վերջերս էր տեղափոխվել և վարձով բնակվում Քասախում։

«Մայրն ու փոքր քույրը Քասախում ուրիշ տանն են վարձով ապրել, մահացած աղջիկը, իր ամուսինն ու եղբայրը էլի Քասախում, բայց ուրիշ տանն են վարձով ապրել։ Մայրն առավոտյան զանգել է, չեն պատասխանել, ինչ-որ բան է կանխազգացել։ 1 ժամ հետո հասել է նրանց տան մոտ, բայց դուռը բացող չի եղել։ Տան տիրոջը կանչել են, պատուհանը բացել են, տեսել են, որ երեքն էլ փսխած, ուշագնաց ընկած են։

Գազից թունավորվելու մասին են խոսում, բայց ես չեմ կարող ասել։ Գուցե սննդային թունավորում է եղել, որովհետև ներս մտնողներն էլ են ասել, որ գազի հոտ չեն զգացել։ Դա նախաքննությունը կպարզի։ Փաստացի՝ երկար ժամանակ այդ վիճակում են եղել, որովհետև մայրը առավոտ 8-ից զանգել է, չեն պատասխանել, ժամը 9-ին մոտեցել է, մինչև եկել, բացել են դուռը, մոտավորապես ժամը 10-ն է եղել, ինձ զանգել են 10-ից 10 պակաս։ Մոտավորապես 2 ժամ և ավելի ուշագնաց վիճակում են եղել։ Աղջիկը մահացել է, իսկ ամուսնուն ու եղբորը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց։

Իրենք 2 տարի առաջ էին ամուսնացել, երեխա չունեին»,- ասաց Քասախի վարչական ղեկավարը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ՝ հոկտեմբերի 15-ին, Քասախ գյուղում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Տներից մեկում աղջկա դի է հայտնաբերվել, 2 հոգի տեղափոխվել են հիվանդանոց։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը