Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 13:01 17-10-2024

Այսքան տարի չենք նկատել, որ 1000 դրամ կարող ես տալ ու դիմել ՀՀ քաղաքացիության համար. Փաշինյան

Այսքան տարի չեն նկատել, որ 1000 դրամով կարող են ՀՀ քաղաքացիություն ստանալ։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 17-ին, կառավարության նիստի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հետաքրքիր հանգամանք է, որ մենք չենք նկատում՝ մեր երկրում քաղաքացիություն ստանալու համար պետական տուրքը հազար դրամ է, հասկանո՞ւմ եք՝ խնդիրը փողը չէ, խնդիրը քաղաքացիությունն է։ Մենք սահմանել ենք՝ 1000 դրամ կարող ես տալ ու մեր երկրում քաղաքացիության համար դիմել»,- նշեց նա։

Վարչապետի խոսքով՝ կար ժամանակ, որ հազար դրամն ուրիշ թիվ է եղել, բայց այսքան տարի սա չենք նկատել ու նման հազարավոր բաներ, որ չենք նկատում. «Սա կապված է պետության ու պետական ինստիտուտների նկատմամբ մեր ըմբռնման հետ։ Թվում է, թե մարդկանց լավություն ենք անում, բայց, չէ, լավություն չենք անում։ Այստեղ խորը պրոբլեմներ կան, որոնց հետ պետք է առերեսվենք»,- հավելեց Փաշինյանը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել