Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 08:45 17-10-2024

Հովիկ Աղազարյանն ակնհայտորեն որդու շահերն է սպասարկել ԱԺ-ում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «ՀՀ Ազգային ժողովում նախօրեին տեղի ունեցած վիճաբանությունը սկանդալային կոռուպցիոն բացահայտում էր մեծ հաշվով: ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հայտարարեց, որ Հովիկ Աղազարյանի որդու ավտոմեքենաների գործով իրեն 2 անգամ դիմել են: Սա նշանակում է, որ կոռուպցիայի կոնկրետ դրսեւորում է եղել՝ հովանավորչություն:

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին Արարատի քաղաքապետարանը 45 000 դոլարով ծառայողական մեքենա է ձեռք բերել համայնքապետ Ասլան Ավետիսյանի համար։ Ըստ Civilnet-ի՝ մեքենայի գնման տեխնիկական բնութագիրը գրվել է այնպես, որ անպայման ձեռք բերվի էլեկտրական Volkswagen ամենագնաց, եւ մատակարարը եղել է նույն Հովիկ Աղազարյանի որդուն պատկանող նորաստեղծ ընկերությունը։

Կարգապահ Հովիկ Աղազարյանն ԱԺ-ում իր ագրեսիվ վարքով ավելի վատ դրության մեջ դրեց ինքն իրեն, քանի որ ցույց տվեց, որ քննիչների գործունեությունից ակնհայտորեն նեղսրտած է. բողոքում էր քննիչների վարքից: Աղազարյանը, սակայն, չմանրամասնեց՝ այդ «բանալին պտտեցնող քննիչը» ո՞ւմ է հարցաքննել, ո՞ւմ է ահաբեկել բանալիով, ո՞վ է տուժել քննիչի գործողություններից եւ ամենակարեւորը՝ ինչու մինչ օրս չի բարձրաձայնել այդ մասին: Աղազարյանը չմանրամասնեց նաեւ՝ արդյոք իր որդին է եղել հարցաքննվողը:

Հովիկ Աղազարյանի այս եւ շատ այլ հայտարարություններ հակասում են ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի գործունեության եւ երաշխիքների մասին ՀՀ օրենքին: Մասնավորապես, օրենքի 3-րդ հոդվածում՝ «պատգամավորի էթիկայի կանոնները սահմանում են, որ պատգամավորն իր լիազորություններն իրականացնելիս չի կարող առաջնորդվել իր կամ իր հետ փոխկապակցված անձանց անձնական շահերով, չի կարող օգտագործել պատգամավորի պաշտոնի հեղինակությունն ի շահ իրեն կամ այլ անձի»: Սակայն Աղազարյանն իր ելույթներով ակնհայտորեն իր որդու եւ իր անձնական շահերն էր սպասակում ԱԺ նիստերի դահլիճում:

Վերոհիշյալ օրենքի 4-րդ հոդվածն էլ նկարագրում է պատգամավորի շահերի բախումը. «Պատգամավորի կողմից իր կամ իրեն փոխկապակցված անձի անձնական շահերով առաջնորդվելը նշանակում է… Ազգային ժողովի կամ նրա հանձնաժողովի նիստում ելույթ ունենալը, հարցեր տալը…»:

Ավելին՝ օրենքը պարտադրում է, որ պատգամավորը պարտավոր է տեղյակ լինել, որ այն հանգեցնում կամ նպաստում է, կամ ողջամտորեն կարող է հանգեցնել կամ նպաստել նաեւ «իր կամ իր հետ փոխկապակցված անձի գույքային կամ իրավական դրության բարելավմանը»։

Այսպիսով՝ պատգամավորի գործունեության եւ երաշխիքների ՀՀ օրենքին հակասում են Հովիկ Աղազարյանի գործողությունները. նա ակնհայտորեն որդու շահերն է սպասարկել ԱԺ նիստերի դահլիճում»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել