Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 21:40 16-10-2024

Փողոցը էն կարգի է քանդված, որ նույնիսկ շտապօգնությունն ու տաքսին չեն գալիս. գյումրեցի

Oragir.News-ը Գյումրիի տարբեր թաղամասերի բնակիչներից ստանում է ահազանգեր, որ փողոցները վերանորոգելու անվան տակ քանդել են ու չեն սարքում։

Այդպիսի փողոցներից է Գյումրիի ամենամեծ թաղամասերից Անի թաղամասի փողոցները։

Բնակիչները սրտնեղում են, որ մեքենաները թաղվում են ցեխի մեջ, և անձրևից հետո այդ փողոցները դառնում են անանցանելի։

Ահազանգեր ենք ստացել նաև Գյումրիի երկրորդական համարվող փողոցներից։

Մանիկ Գասպարյանը Շատրվաններ թաղամասում է ապրում, ասում է` փողոցների վատ վիճակը քիչ է, թափառող շներն էլ մյուս կողմից են շատացել։

«Փողոցը էն կարգի է քանդված, որ նույնիսկ շտապօգնությունն ու տաքսին չեն գալիս: Իմանում են հասցեն ու չեն գալիս»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է գյումրեցի կինը։

Քաղաքապետարանը փողոցների այս անմխիթար վիճակի համար մեղադրում է ջրաշինարարին, իսկ ջրաշինարարն էլ քաղաքապետարանին։ Արդյունքն այն է, որ տարիներով փողոցները քանդված են մնում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան