copy image url
Ներքին 1 տարի առաջ - 12:21 16-10-2024

Քասախ գյուղի տներից մեկում երիտասարդ աղջկա դի է հայտնաբերվել. 2 հոգի հոսպիտալացվել է. shamshyan.com

Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Նաիրիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Քասախ գյուղի Թումանյան փողոցի տներից մեկում մահացած քաղաքացի և վիրավորների կան:

Ոստիկաններն ուպարեկնեը նշված փողոցի տներից մեկի 1-ին հարկում՝ ննջասենյակում, հայտնաբերել են երիտասարդ աղջկա դի, իսկ օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 21 խումբը նշված բնակարանից ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն:

Բժիշկները մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել նրանց:

Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում Ս. Բաբախանյանի կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ:

Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Աբովյանի ԳԳՄ-ի Նաիրիի տարածքային վթարային ծառայության աշխատակիցները, քանի որ վարկածներից մեկով, հնարավոր է, շմոլ գազի արտահոսք եղած լինի, սակայն երբ «Գազպրոմ»-ի աշխատակիցները ժամանել են, տանը գազի հոտ չի զգացվել:

Տեղի ունեցածը շմոլ գազից թունավորում է, թե սննդային թունավորում՝ պարզվում է, ինչպես նաև պարզվում է մահացածի և հիվանդանոց տեղափոխված անձանց ինքնությունը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ