copy image url
Ներքին 1 տարի առաջ - 11:15 15-10-2024

Երեկ Իսակովի պողոտայում դանակի մի քանի հարվածներից սպանված տղամարդը Վաղարշապատից էր. նոր մանրամասներ. shamshyan.com

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է երեկ՝ հոկտեմբերի 14-ին, Երևանում Իսակովի պողոտայում դանակի մի քանի հարվածներից մահացած տղամարդու ինքնությունը:

Պարզվել է, որ մահացածը Վաղարշապատ քաղաքի բնակիչ 36-ամյա Հրանտ Մնացականյանն է:

Ոստիկանները, պարեկներն ու քննիչները սպանության վայրից մոտ 1 կմ հեռավորության վար՝ դեպի Երևան տանող հատվածում գործող գազաբենզալցակայանի հարևանությամբ եղած ավտոլվացման կետում հայտնաբերել են արնանման հետքեր, արյունոտ սրբիչ, և կան կասկածներ, որ նշված հատվածը նույնպես կապ ունի տեղի ունեցած սպանության հետ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ին սպանություն էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում, ոստիկանության Մալաթիայի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Իսակովի պողոտայում դի կա:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ