copy image url
Ներքին 1 տարի առաջ - 12:35 14-10-2024

Սպանություն՝ Իսակովի պողոտայում. հայտնաբերվել են տղամարդու դի, արնանման հետքեր և հանցագործության գործիք դանակը. shamshyan.com

Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում, ոստիկանության Մալաթիայի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Իսակովի պողոտայում դի կա:

Օպերատիվորեն ժամանել է շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, որն արձանագրել է տղամարդու մահը:

Ոստիկաններն ու պարեկները Իսակովի պողոտայցի դեպի Արգավանդ տանող ճանապարհի սկզբնամասում հայտնաբերել են տղամարդու դի, արնանման հետքեր, արյունոտված դանակ, որը ըստ նախնական տեղեկությունների՝ հնարավոր է՝ հանցագործության գործիքն է:

Դեպքի մասին ոստիկանության Մալաթիայի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Ռոբերտ Վարդանյանի գլխավորությամբ:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Իրավապահներն արդեն ունեն տեղեկություններ ենթադրյալ կասկածյալի ինքնության մասին և թե ինչ մակնիշի մեքենայով է նա հեռացել դեպքի վայրից:

Նախաքննության շահերից ելնելով՝ որոշ մանրամասներ այս պահին չենք հրապարակում:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ու կասկածյալի ինքնությունը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում