Ուղիղ եթեր
copy image url
Մշակույթ 1 տարի առաջ - 23:15 12-10-2024

Ճանաչել իմաստությունն ու խրատը, իմանալ հանճարների խոսքը․ առաջին թարգմանիչների պատգամը

V դարի մշակութային սխրանքը միայն Մաշտոցինը չէր։ Այն նվիրյալների մի ամբողջ բազմության ոգու թռիչքն ու խիզախումն էր։

Գրերի գյուտից հետո Մաշտոցն ու նրա 100-ին մոտ աշակերտները ձեռնամուխ եղան ինքնուրույն և թարգմանական գրականության ստեղծմանը։ Հայ փիլիսոփայական միտքն այնքան հասուն էր, որ ինքուրույն և թարգմանական երկերի ստեղծումը գրեթե միաժամանակ սկսվեց։

Հայ թարգմանիչներն իրենց գործի գիտակն էին։ Առաջին թարգմանիչներից հայտնի են մոտ երեսունի անունները, իսկ Տոնացույց են մտել երեքը՝ 5-րդ դարի պատմիչ Եղիշեն, Մովսես Քերթողը և Դավիթ Անհաղթը։ Հայ եկեղեցին «սրբոց թարգմանչաց վարդապետացն մերոց» անվան ներքո տոնում է վեց թարգմանիչների հիշատակը՝ Մեսրոպ Մաշտոցի գլխավորությամբ։ Այս վեցյակի մեջ են նաև Գրիգոր Նարեկացին և Ներսես Շնորհալին։ Հայ գրերի գյուտով (405) սկզբնավորված թարգմանչաց շարժումը դարերի ընթացքում համալրվել է նորանոր անուններով և թարգմանական արժեքավոր գործերով։

Թարգմանչաց տոնը նշվում է յուրաքանչյուրտարվա հոկտեմբերի ամսի երկրորդ շաբաթ օրը։ Այսօր հենց հայ առաջին թարգմանիչներին հիշատակելու և գնահատելու օրն է։

Թարգմանչական առաջին խումբը` հանձինս Մեսրոպ Մաշտոցի, Սահակ Ա Պարթևի և այլոց, նախապես թարգմանել է Աստվածաշունչը։ Երկրորդ խումբը` Հովսեփ Պաղնացի, Հովհան Եկեղեցացի, Ղևոնդ Վանանդեցի և մյուսներ, իրենց ուսուցիչների հետ միասին փաստորեն կատարել է Աստվածաշնչի երկրորդ թարգմանությունը՝ համեմատությամբ հունարեն Յոթանասնից թարգմանության։

Աստվածաշնչի հայերեն թարգմանությունը, որը համարվում է «թարգմանությունների թագուհի», վիթխարի դեր է խաղացել հայերենը համազգային եկեղեցական և գրական լեզվի վերածելու գործում, նպաստել ողջ Հայաստանի հոգևոր մշակութային զարթոնքին։ Սակայն Աստվածաշնչի բազմաշերտ ու բազմանշանակ տեքստերը հստակորեն, ուղիղ դավանանքով մեկնաբանելու, ինչպես նաև ծայր առած աղանդավորական շարժումներին ի պատասխան՝ սուրբգրային իմաստներն անխաթար ու ամբողջական պահելու համար հարկավոր էր նաև հայերեն թարգմանել ողջ ուղղադավան-եկեղեցական ու հայրախոսաստվածաբանական գրականությունը։

Հայ առաջին թարգմանիչնեչը սերունդներին հղեցին իրենց պատգամը, որն արդիական է անգամ 16 դար անց․ «Ճանաչել իմաստությունն ու խրատը, իմանալ հանճարների խոսքը»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ