Ուղիղ եթեր
copy image url
Սպորտ 1 տարի առաջ - 23:40 11-10-2024

Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա նախախաղային մարզումը չեղարկվել է

Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 20:00-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա ՈւԵՖԱ Ազգերի լիգայի Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը։

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ-ն, Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի և թիմի ֆուտբոլիստներից մեկի նախախաղային մամուլի ասուլիսը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում հոկտեմբերի 12-ին՝ ժամը 17:00-ին, և կհեռարձակվի սոցցանցերում ՀՖՖ պաշտոնական էջերում։

«Հաշվի առնելով ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի խմբային փուլի Ֆարերյան կղզիներ-Հայաստան հանդիպումից հետո երկար թռիչքը դեպի Երևան՝ Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբը որոշում է կայացրել չեղարկել Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումից առաջ նախատեսված նախախաղային մարզումը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում: Փոխարենը՝ հավաքականը Ֆուտբոլի ակադեմիայում կանցկացնի վերականգնողական մարզում, որը փակ կլինի մեդիայի ներկայացուցիչների համար»,- ասված է հաղորդագրությունում:

Նշվում է, որ Հյուսիսային Մակեդոնիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բլագոյա Միլևսկիի և ֆուտբոլիստներից մեկի նախախաղային մամուլի ասուլիսը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում հոկտեմբերի 12-ին՝ ժամը 19:00-ին:

Հյուսիսային Մակեդոնիայի ազգային հավաքականի նախախաղային մարզումը կկայանա հոկտեմբերի 12-ին՝ ժամը 19:30-ին Վազգեն Սարգսյանի անվան«Հանրապետական» մարզադաշտում:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան