Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 17:35 11-10-2024

Արթուր Չախոյանին ձեռնաշղթաներով, վրացական համարանիշով՝ անձնական մեքենայով ձերբակալեցին

Ոստիկանները քիչ առաջ բերման ենթարկեցին Երևանի քաղաքապետարանի դիմաց «դոլարներով» ակցիա իրականացնող ակտիվիստ Արթուր Չախոյանին:

Oragir.News-ի թղթակցի փոխանցմամբ՝ Չախոյանին բերման ենթարկեցին ձեռնաշղթաներով, վրացական համարանիշով՝ անձնական մեքենայով։

Ավելի վաղ հայտնել էինք, որ բլոգեր Արթուր Չախոյանը ակցիա է իրականացնում Երևանի քաղաքապետարանի դիմաց՝ բողոքելով քաղաքապետարանի կայացրած սխալ որոշումից։ «Երևանի քաղաքապետարանը սխալ որոշում է կայացրել՝ ի վնաս Երևանի և Երևանի քաղաքացիների։ Քաղաքապետարանը հաստատել է Երևանի գլխավոր նոր հատակագիծը, որով նախկինում չօտարվող հողերը ենթակա են օտարման։ Ես կոչ եմ արել երևանցիներին արթնանալ և պայքարել այս որոշման դեմ։ Բայց ինձ միացել են 10 երևանցի։ Ես կփորձեմ իմ ակցիան իրականացնել և պահանջել, որպեսզի Երևանի քաղաքապետարանի լիազոր պաշտոնյա իջնի և հարցերին պատասխան տա»,-նշեց Չախոյանը՝ դոլարներով պատելով քաղաքապետարանի դռները․ «Քանի որ կանաչ տարածքները օտարում են, ենթադրում եմ՝ շատ են սիրում կանաչեղեն։ Մինչև ինչ-որ մեկը իջնի իրենց կնվիրեմ իրենց սիրած դոլարները»,- նշել էր նա։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ