copy image url
Ներքին 1 տարի առաջ - 12:12 11-10-2024

ՀՅԴ անդամ Սարինե Աբրահամյանն ընտրվել է Սոցիալիստ երիտասարդների միջազգային միության գլխավոր քարտուղար

Սոցիալիստ երիտասարդների միջազգային միության (International Union of Socialist Youth - IUSY/ԸԵՄՄ) նոր գլխավոր քարտուղար է ընտրվել Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամ, IUSY-ի նախկին փոխնախագահ Սարինե Աբրահամյանը, ով այս պաշտոնում փոխարինում է Պորտուգալիայի սոցիալիստական կուսակցության անդամ Բրունո Գոնսալուեսին։ Վերջինս հրաժարական էր ներկայացրել Եվրոպական խորհրդարանի պատգամավոր ընտրվելու հանգամանքով պայմանավորված։

Սարինե Աբրահամյանը երկար տարիներ եղել է ԸԵՄՄ-ի ակտիվ անդամ, 2021 թ․ ընտրվել է կազմակերպության փոխնախագահ և Սևծովյան տարածաշրջանի համակարգող: ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակի հետ համագործակցելով՝ նա առանցքային դեր է խաղացել տարբեր ծրագրերում, այդ թվում ԸԵՄՄ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և հատուցմանն ուղղված աշխատանքներում, ինչի արդյունքում 2015 թ․ Երևանում ԸԵՄՄ-ի համաշխարհային խորհրդի նիստի ժամանակ ընդունվեց բանաձև:

2017 թ. ՀՅԴ Երիտասարդական գրասենյակի հետ միասին, Աբրահամյանի օժանդակությամբ կազմակերպվեց հաջող ճանաչողական այց Արցախ՝ ներգրավելով IUSY-ի և Երիտասարդ Եվրոպացի Սոցիալիստների (Young European Socialists - YES) ղեկավարությանն ու անդամներին: IUSY-ում աշխատելու ողջ ընթացքում նա եղել է Արցախի միջազգային ճանաչման և Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի, ինչպես նաև IUSY-ի կողմից Ադրբեջանի ագրեսիան դատապարտելու ջանքերի շարժիչ ուժը: Սարինե Աբրահամյանի աշխատանքի արդյունքում IUSY-ն հետևողականորեն աջակցել է Արցախի ժողովրդի իրավունքների իրացմանը, ներառյալ նրանց հավաքական վերադարձի իրավունքի, և դատապարտել է Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականությունը: Այս դիրքորոշումներն արտահայտվել են մի քանի բանաձեւերով ու պաշտոնական հայտարարություններով։

Բացի այդ, Աբրահամյանն աշխատել է ընդգծելու ժողովրդավարական մարտահրավերները Հայաստանում, ներառյալ ընդդիմադիր ուժերի հանդեպ կիրառվող ճնշումը և ոստիկանության անհամաչափ ուժի կիրառումը Հայաստանի ներկայիս կառավարության կողմից: Նրա ակտիվությունը տարածվում է Հայաստանի սահմաններից դուրս՝ պաշտպանելով սոցիալ-դեմոկրատական գաղափարները, սոցիալական արդարությունը և անդրադառնալով կլիմայի փոփոխությանը ինչպես տարածաշրջանային, այնպես էլ համաշխարհային մակարդակով: Նա իր աշխատանքով շարունակում է պաշտպանել IUSY-ի հիմնական արժեքներն ու սկզբունքները, ինչպիսիք են արդարությունը, հավասարությունը, ազատությունը և միջազգային համերաշխությունը:

Սարինե Աբրահամյանը եղել է նաև ՀՅԴ երիտասարդական գրասենյակի պատասխանատու և ներկայումս զբաղեցնում է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի հանրային կապերի և հաղորդակցության պատասխանատուի պաշտոնը:

Անդրադառնալով այս ընտրությանը` Աբրահամյանը նշում է.
«Սա նշանակալից հնարավորություն է ոչ միայն ՀՅԴ երիտասարդականի և ՀՅԴ-ի, այլև Հայաստանի և հայության համար: IUSY-ն կարևոր հարթակ է հանդիսանում հայկական խնդիրները համաշխարհային բեմում ընդգծելու համար, միևնույն ժամանակ մենք խթանում ենք սոցիալ-դեմոկրատական և առաջադեմ արժեքները: Ես գիտակցում եմ պատասխանատվությունը, որը բխում է այս պաշտոնից՝ ներկայացնելով և՛ IUSY-ն, և՛ ՀՅԴ-ն, և ես ոգևորված եմ ղեկավարելու այս կազմակերպությունը, որը բաղկացած է ավելի քան 160 երիտասարդական սոցիալիստական, սոցիալ-դեմոկրատական և աշխատավորական կազմակերպություններից: Խորապես շնորհակալ եմ բոլորին, ովքեր աջակցել են ինձ այս ընթացքում»:

Սոցիալիստական երիտասարդության միջազգային միությունը (IUSY) խոշոր միջազգային կազմակերպություն է, որն ընդգրկում է սոցիալիստական, սոցիալ-դեմոկրատական և աշխատավորական երիտասարդական միությունների: IUSY-ն, որը հիմնադրվել է 1907 թվականին որպես Երիտասարդական սոցիալիստական ինտերնացիոնալ, այժմ ներկայացնում է 163 անդամ կազմակերպություններ 110 երկրներում: Նրա առաքելությունը ներառում է երիտասարդության ներգրավվածություն, զանգվածային ակտիվություն, կրթական միջոցառումներ, արշավներ և համաշխարհային շահերի պաշտպանություն: ՀՅԴ երիտասարդականը կազմակերպության լիիրավ անդամ է։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը