copy image url
Ներքին 1 տարի առաջ - 09:55 11-10-2024

Ձերբակալվել է Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին 

Oragir.News-ի տեղեկություններով` գիշերը օդանավակայանում ձերբակալել են Գյումրիի նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի կրտսեր որդուն` Խաչատուր Բալասանյանին։ Թե ինչ գործի շրջանակներում, առայժմ հայտնի չէ, բայց Բալասանյանների ընտանիքը իշխանության թիրախում է հայտնվել դեռ անցած տարվա դեկտեմբերից, երբ Գյումրիի ավագանու «Բալասանյան դաշինքը» և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը խզեցին 2021 թվականին ստորագրված հուշագիրը։

Սամվել Բալասանյանի կրտսեր որդին զբաղվում է բիզնեսով, իսկ ավագ որդին` Միսակ Բալասանյանը, մինչև նախորդ դեկտեմբերի 29-ը Իրաքում Հայաստանի դեսպանն էր։

Բալասանյան ընտանիքի անվան հետ է կապվում է Գյումրիի պատմամշակութային շինություն համարվող Սև բերդ ամրոցը, որը օտարվել է նախկին քաղաքապետի ընտանիքին օրենքի խախտումով։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից