Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 13:23 10-10-2024

Գազալցակայաններում և բենզալցակայաններում ստվերի առումով լուրջ խնդիրներ ենք տեսնում․ Ռուստամ Բադասյան

Գազալցակայաններում և բենզալցակայաններում ստվերի առումով լուրջ խնդիրներ ենք տեսնում, կան ընկերություններ, որոնք հաստատակամորեն իրենց վարքագիծը չեն փոխում, լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։

Նա նշեց, որ ոլորտն իր համար խիստ մտահոգիչ է.«Բազմաթիվ հսկողական միջոցառումներ են արվում այդ ուղղությամբ։ Մենք էլ զգուշացնում ենք, որ կամավոր դուրս գան հարկային դաշտ, բայց, ցավոք սրտի, շարունակում են նույն վարքագիծը դրսևորել։ Եղել են դեպքեր, որ գազի ապօրինի գիծ են ունեցել, ԱԱՀ-ի խարդախություններ, անապրանք հաշվիներ են գրում, ԱԱՀ-ի դեբետի վերադարձը ստանում են, ինչից հետո այդ ընկերությանն ու ընկերության մասնակիցներին չենք կարողանում գտնել»։

Ամենից շատ դիտված