Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 12:20 10-10-2024

Ով շուտ մաքսակետ հասավ, նա էլ արտոնությունից կօգտվի. Էլեկտրամոբիլներ ներկրելու կարգը կփոխվի

Առաջին անգամ է, որ այսպիսի իրադրության առաջ ենք կանգնել, ոչ մի տարի չի եղել, որ էլեկտրական շարժիչով ավտոմեքենաների քվոտան սպառվի: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 10-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նշենք, որ էլեկտրական մեքենաների՝ 0 տոկոս մաքսատուրքով ներմուծելու քվոտան տարեկան կազմում է 8 հազար, որից 600-ը կառավարությունը որպես ռեզերվ է պահում: Այս տարի քվոտան ամբողջությամբ սպառվել է եւ կառավարությունն իր այսօրվա նիստում հնարավորություն տվեց, որ 600-ը եւս ներկրվեն ընդհանուր կարգով:

Փաշինյանը շարունակեց. «Մենք երկու-երեք տարի առաջ որոշում կայացրեցինք էլեկտրամոբիլների ներկրման դեպքում ավելացված արժեքի հարկի արտոնություն սահմնել: Այսինքն սովորաբար, այդ թվում էլեկտրամոբիլ ներմուծելիս քաղաքացին պետք է վճարի եւ ԱԱՀ՝ ձեռքբերման վճարի 20 տոկոսի չափով, եւ մաքսատուրք՝ 15 տոկոսի չափով: Հիմա մենք կայացրեցինք որոշում, որ ԱԱՀ չենք գանձում էլեկտրամոբիլի ձեռքբերման պարագայում:

Հիմա քանոի որ քվոտան սպառվել է, քաղաքացիները էլեկտրամոբիլ ներմուծելիս էլի ԱԱՀ չեն վճարի, բայց կվճարեն մաքսատուրք: Նույնիսկ այս քվոտայի սպառվելուց հետո արտոնյլ միջավայրը էլեկտրական մեքենաների ներմուծման համար չի վերանում, չի զրոյանում: Միայն մաքսատուրքի մասով է վերանում:

Հիմա այս 600-ի մասով, ով շուտ մաքսակետ հասավ, ով շուտ փաստաթղթերը ներկայացրեց, նա էլ 0 տոկոս մաքսատուրքի հնարավորությունից կօգտվի:

Պետք է ուշադիր լինել, որ այլ երևույթներ չլինեն, ֆոտոֆինիշի կարիք հույս ունենք չենք ունենա վերջում, թե ով ավելի շուտ հասավ մաքսային կետ: Բայց էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներկրման արտոնյալ միջավայրը չի վերանում»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ