copy image url
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 20:00 09-10-2024

Փոստի օրը Հայփոստի համար չէ՞. «փոստերի» շարք` Հայփոստից

Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, նշվում է փոստատարի օրը։ Սակայն մասնագիտական տոնին չանդրադարձան ո՛չ ոլորտի քաղաքականություն որոշողները, ո՛չ էլ «Հայփոստ» ընկերության ղեկավարները։ «Հայփոստի» ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակում է արվել, որտեղ նշվել է, որ շրջանառության մեջ է դրվում մեկ նամականիշ՝ նվիրված «Համաշխարհային փոստային միության 150-ամյակ» թեմային:

Oragir.News-ը կապ հաստատեց «Հայփոստի» մասնաճյուղերից մեկի ընդհանուր հեռախոսահամարով։ Մեզ պատասխանող աշխատակիցը տեղեկացրեց, որ «Հայփոստը» դեռ մամուլի խոսնակ չունի, որը կարող է պատասխանել լրատվամիջոցի հարցերին։

Մեր հարցին, թե մասնագիտական տոնի առթիվ «Հայփոստը» ինչ միջոցառումներ է իրականացրել իր աշխատակիցների համար, մեզ հետ զրուցող «Հայփոստի» մեկ այլ աշխատակից, որը չցանկացավ ներկայանալ, ասաց․

«Դա ներքին ինֆորմացիա է և, եթե չկա պաշտոնական հայտարարություն, ապա մենք իրավասու չենք որևէ բան հայտնելու։ Եթե ցանկանում եք ինչ-որ բան իմանալ, ապա պետք է սպասեք պաշտոնական հայտարարության»։

Նշենք, որ «Հայփոստը» վերջին շրջանում պարբերաբար հայտնվում է հանրության ուշադրության կենտրոնում և ընկնում աղմկահարույց պատմությունների մեջ։ Վերջինը մեկ ամիս առաջ էր, երբ հայտնի դարձավ, որ Իրանի քաղաքացին «ՀայՓոստ»-ի միջոցով «ափիոն» տեսակի թմրամիջոց է փորձել ուղարկել Ավստրալիա։ Այս մասին հաղորդագրություն էր տարածել ՊԵԿ-ը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին