copy image url
Ներքին 1 տարի առաջ - 18:21 09-10-2024

«Գրին» սուպերմարկետը ղեկավար չունի՞. ով է պատասխանատու հայհոյանքով գովազդների համար

«Գրին» սուպերմարկետից Oragir.News-ին դեռ երեկ էին խոստացել կապ ապահովել ղեկավարության հետ։ Սակայն այսօր՝ հոկտեմբերի 9-ին, երբ Oragir.News-ն այդպես էլ զանգ չստացավ սուպերմարկետից, ևս մեկ անգամ փորձեց զանգահարել «Գրին»։

Ի զարմանս մեզ՝ «Գրին» սուպերմարկետի աշխատակիցը մեզ հայտնեց, որ տնօրենը երկրում չէ, այլ իրավասու մարմին էլ չկա խանութում։

«Տնօրենի հետ չեք կարող խոսել, երկրում չէ։ Մենք սուպերմարկետ չենք, մենք փոքր խանութ ենք։ Չգիտեմ՝ ինչով Ձեզ օգնել։ Ոչինչ չունենք»,- ասաց աշխատակիցը։

Այսպիսով՝ փաստացի գործունեություն ծավալող սուպերմարկետը չունի ո՛չ մենեջեր, ո՛չ բաժնի պատասխանատու, ո՛չ ադմինիստարացիա և ո՛չ էլ մարկետինգի պատասխանատու։

Հետաքրքիրն այն է, որ «Գրին» սուպերմարկետում կան այնպիսի ապրանքներ, որ Հայաստանում դժվար է գտնել, եթե ոչ անհնար, և նման ապրանքներով առկա սուպերմարկետը չունենա ղեկավարություն, մեղմ ասած, զարմանալի է։

Հիշեցնենք, որ Oragir.News-ը դեռ երեկ էր անդրադարձել «Գրին» սուպերմարկետի գովազդներին։ Սուպերմարկետը սոցկայքերում պարբերաբար հրապարակում է աղմկահարույց գովազդային հոլովակներ, որոնցում անհայտ ծագման տղամարդը խոսում է աղավաղված հայերենով և հնչեցնում հայհոյանքեր։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում