Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 12:05 04-03-2022

Մենք մեր թոռնիկներին մեկ-մեկ հայհոյանքով դիմում ենք՝ իբրև թե հայհոյանք, բայց դրա մեջ այնքա՜ն ջերմություն կա. Հովիկ Աղազարյան

Նախօրին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, երբ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը հարց ուղղեց Արցախցու հացահատիկի արտերը թշնամուն թողնելու մասին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մատով է խոսելու այն պատգամավորների հետ, որոնք հողատու կասեն իրեն ու նրանց վրա մատ թափ կտա և այլն:

Aravot.am-ն այս առիթով խոսել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ, հարցնելով, թե ինչ տպավորություն է ստացել դրանից. «Եթե շատ օբյեկտիվ լինեք, դուրս գանք զգացմունքային դաշտից, ապա ես կարող եմ վստահաբար ասել, որ վարչապետի արձագանքը ավելի քան համարժեք էր այն պահվածքին, ինչ ցուցաբերեցին մեր ընդդիմադիր գործընկերները»:

Դիտարկմանը, որ քաղաքական խոսք էր հնչում քաղաքական մարմնում, բայց դրան ի՞նչ արձագանք եղավ ու դուք, որպես տղամարդ, ո՞նց կզգայիք, եթե ձեզ նույն բանն ասեին՝ Աղազարյանը պատասխանեց. «Ես գտնում եմ, որ վարչապետի արձագանքն ու պատասխանը ավելի քան ադեկվատ էր այն իրավիճակին, որ տիրում էր այդ պահին ԱԺ-ում: Մեկ ուրիշը կարող է պատահի նույնիսկ…»:

Ճշտմանը,թե կարող է չդիմանա և հայհոյի, հա՞՝ Աղազարյանը պատասխանեց. «Օրինակի համար կարող է և այդպիսի բան էլ լինի, որովհետև անկախ ամեն ինչից մենք բոլորս էլ մահկանացու ենք, ունենք մեր թերություններն ու առավելությունները, հետևաբար պետք է հարգել նաև դիմացինի պահվածքը, համբերության չափը: Գիտեք ինչ կա, կարելի է շատ հանգիստ նայել մարդու աչքերին, ասել՝ ի՜նչ գեղեցիկ ես դու, ի՜նչ լավն ես դու, բայց այդ խոսքերը շատ ավելի վիրավորական լինեն՝ ասելու ձևից կախված, քան ամենաթունդ հայհոյանքը: Եվ հակառակը. մենք մեր թոռնիկներին, մեր երեխեքին մեկ-մեկ հայհոյանքով դիմում ենք՝ իբրև թե հայհոյանք, բայց դրա մեջ այնքա՜ն ջերմություն կա, այնքան հարազատություն կա: Օրինակի համար ասում ենք՝ շատ լակոտ, բան…մարդիկ կան, ուրիշ բաներ էլ են ասում խոսքի օրինակ: Այսինքն, կախված է, թե դու ոնց ես ասում: Բա հիմա դու, որ ասում ես, գիտես պատասխան պիտի չստանա՞ս: Չէ՛, այդպես ճիշտ չի, ասում ես՝ պետք է պատրաստ լինես պատասխան ստանալու: Անձամբ ես բազմաթիվ առիթներ ունեցել եմ նմանատիպ իրավիճակներում լինել: Ես մենակ մի անգամ եմ պապանձվել, ձեն չեմ հանել, որովհետև աղջնակ էր, այդ աղջնակին ես բան չէի կարա ասեի: Բոլոր մյուս դեպքերում ոչ թե ադեկվատ պատասխան եմ տվել, այլ՝ մի քանի անգամ ավել»:

Մանրամասները՝ Aravot.am-ում:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
18:47 Զանգեք ձեր մամային ու պապային. Սուպեր Սաքոյի դիմումը՝ հայրիկի գերեզմանից
20:40 Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից