Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 15:55 08-10-2024

Անթույլատրելի մարքեթինգի երանգները. «Գրին» սուպերմարկետը հայհոյանքներով հաճախորդներ է «մուրում»

«Գրին» սուպերմարկետը ամիսներ շարունակ իր պաշտոնական տիկտոկյան, ինստագրամյան և այլ սոցիալական հարթակներով զբաղվում է անթույլատրելի մարկետինգով։ Մասնավորապես՝ հանրային մեծ քննարկման են արժանացել սուպերպարկետի գովազդները։

Պաշտոնական սոցկայքերում սուպերմարկետը պարբերաբար հրապարակում է աղմկահարույց գովազդային հոլովակներ, որոնցում անհայտ ծագման տղամարդը խոսում է աղավաղված հայերենով և հնչեցնում հայհոյանքեր։

Չնայած՝ հոլովակներում հայերենն ամբողջովին աղավաղված է, մի բան էլ՝ այնտեղ քարոզվում է քույր-եղբայր հարաբերությունների պղծումը։

Այս ամենը հանրային վրդովմունք է առաջացրել։ Քաղաքացիները հանդիմանում են իշխանություններին, որոնք շատ բծախնդիր են վերաբերվում, երբ անպարկեշտ բառերով քննադատում են ՔՊ-ական բարձրաստիճան պատոնյաներին, սակայն անտարբերություն են ցուցաբերում այսօրինակ այլանդակության տարածմանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ