Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 16:42 07-10-2024

YoHealth-ը լեռնագնացներին 100-ական FTN-ով է պարգևատրել (տեսանյութ)

YoHealth հավելվածի հայտարարած լեռնագնացության մարտահրավերն ու արդյունքներն ամփոփվել են․ 50 լեռնագնացներ վերջին 20 օրերի ընթացքում հաղթահարել են Հայկական լեռնաշխարհի տարբեր բարձունքներ և գագաթներին տեղադրել YoHealth հավելվածի դրոշները։

Ինչպես և նախատեսվել էր, գագաթ հասած յուրաքանչյուր լեռնագնաց արշավի արդյունքում Fastex-ի կողմից պարգևատրվել է 100 FTN-ով, որն այսօրվա տվյալներով համարժեք է 100 հազար ՀՀ դրամի:

Արշավորդները վերագայել են Հայաստանի տարբեր մարզերի բարձունքներ՝ Սուրբ լեռ (2157մ), Հատիս (2528 մ), Կարմիր Կատար (3530 մ), Կապուտջուղ (3906 մ), Կապուտկող լեռ (3074 մ), Խուստուփ լեռ (3206 մ), Թրասար (3594 մ), Կարմիր Կատար (3530 մ) և այլ լեռներ։

Լեռնագնաց Ժաննա Հարությունյանն ընկերների հետ երկու գագաթ է բարձրացել՝ Մեծ Մայնեղ և Եղջերվասար՝ 2500 մ բարձրությամբ․ «9 ամիս դադարից հետո YoHealth-ի մարտահրավերն է հենց նպատակ հանդիսացել, որ նորից սկսեմ։ Մոտ 20 կմ ենք քայլել, 30 հազարից ավել քայլ ենք արել այդ ընթացքում։ Արշավն սկսել ենք Գեղարքունիքի մարզից և ավարտել Տավուշի մարզում։ Տպավորությունները դրական են, արշավը համարում եմ ստացված», - ասել է նա։

Էդգար Հարությունյանը, ով արդեն 21 տարի լեռնագնացությամբ է զբաղվում, մենակ է իրագործել արշավը․ «Բարձրացել եմ Արա լեռ՝ 2577 մ։ Ճանապարհի ընդհանուր երկարություն 16.5 կմ էր, քայլերի ընդհանուր քանակը՝ մոտ 23 հազար։ Ծրագիրը պատահական եմ տեսել։ Մենակ եմ բարձրացել, քանի որ նպատակ ունեի նաև գեղեցիկ նկարահանում անել»։

Fastex-ի թողարկած YoHealth բջջային հավելվածը հաշվարկում է օգտատերերի քայլերը և դրամայնացնում դրանք։

Հավելվածը ներբեռնելուց հետո օգտատերն ստեղծում է հաշիվ, կատարում է քայլաչափի կարգավորումներ, այնուհետև որոշակի ժամանակահատվածում իր կատարած քայլերի հաշվարկով փոխանակում է դրանք նվերների կամ թվային ակտիվների հետ։ YoHealth հավելվածը ոչ միայն խթանում է առողջ ապրելակերպը, այլև նորարարական մարքեթինգ է, որը հնարավորություն է տալիս տնտեսվարողներին բարձրացնել իրենց արտադրանքի ճանաչելիությունը թվային նոր հարթակում։

Հավելվածը հասանելի է ինչպես App Store-ում, այնպես էլ APK հղումով։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին