Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:37 06-10-2024

Մայր Աթոռում Պատարագից հետո ուխտավորներին մատաղ է բաժանվել

Հոկտեմբերի 6-ին՝ Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը, հայտնում են Մայր Աթոռից։

Սրբազան արարողությանը ներկա էին Մայր Աթոռի միաբանությունը, Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ և բազմաթիվ ուխտավոր հայորդիներ։

Իր քարոզում Արշակ Սրբազանն անդրադարձավ օրվա ավետարանական ընթեցվածքին, որտեղ Հիսուս արձագանքում է Իր ունեցած իշխանության վերաբերյալ հրեա պաշտոնյաների հարցադրումներին՝ ընդգծելով, որ Քրիստոս Իր քարոզությամբ, Իր հրաշագործություններով և Իր անբիծ կյանքով ու վարքով փաստեց, որ բացարձակ ու անքննարկելի իշխանությունը պատկանում է միայն ու միայն Աստծուն, և Աստված է մարդկանց շնորհում իշխանություն երկրի վրա։

«Հիսուս բացարձակապես հեռու է Երկնավոր և երկրավոր իշխանությունների նույնականացումից։ Երկրավոր թագավորն ու իշխանը երբեք ու երբեք չեն կարող հավակնել Երկնավոր Թագավորի փառքին ու հեղինակությանը։ Երկրավոր թագավորի ու իշխանի հեղինակության աղբյուրը Երկնավոր Թագավորն է՝ նույն Ինքն Աստված։ Եվ դրա համար Հիսուս ասում է. «Տվե՛ք Աստծունը՝ Աստծուն, և կայսրինը՝ կայսեր» (Մատթ. 22։21)։ Այո՛, Քրիստոնեությունը քարոզում է հնազանդություն իշխանություններին, հնազանդություն, որ բխում է կամավոր ընտրությունից ու Աստծո պատվիրանների հանդեպ խոր պատասխանատվությունից։ Իշխանությունների հանդեպ հնազանդությունը, սակայն, երբեք ու երբեք չի կարող հանգեցնել աստվածմերժության ու հավատուրացության։ Հիսուս նվիրագործում է մարդկային իշխանությունը որպես երկրի վրա արդարադատության իրականացման, մարդկանց միջև համերաշխության ձևավորման և բարիքի կերտման գործիք։ Նույն Պողոս Առաքյալը վճռականորեն հայտարարում է, որ իշխանությունը տրված է մարդկանց «գոտեպնդելու, և ոչ թե կործանելու համար» (Բ Կորնթ. 10։8)։

Հետևաբար այն իշխանությունը, որը իր գործողություններով կամ անգործությամբ հանգեցնում է կործանման ու ավերածությունների, խեղաթյուրում է արդարադատությունը և հրահրում հակառակություններ ու խաթարում մարդկանց խաղաղ համակեցությունը, այդ իշխանությունը կորցնում է կապը իշխանություն շնորհող Աղբյուրի՝ Աստծո հետ, ուստիև զրկված է հեղինակությունից ու արժանավստահությունից»,-նշեց Արշակ Սրբազանը՝ հաստատելով, որ սուրբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքով և Միածին Որդու էջքով հաստատված ու կառուցված Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարը, և այս Սուրբ Տաճարով խորհրդանշվող Առաքելական Սուրբ Եկեղեցին նույնպես օժտված է իշխանությամբ. իշխանություն, որ տրված է հենց նույն Աստծուց՝ բացարձակ և անքննելի իշխանության Աղբյուրից, հոգ տանելու Տիրոջ բանավոր հոտի հոգիների փրկության ու անվտանգության համար։

«Մենք զավակներն ենք այս Սուրբ Եկեղեցու։ Լինել զավակ՝ նշանակում է ճանաչել Եկեղեցու իշխանությունը և հնազանդվել։ Փորձել ներկայանալ Եկեղեցու հետևորդ՝ բայց ունկնդիր չլինել Եկեղեցու ձայնին՝ նշանակում է կամավորաբար հրաժարվել Եկեղեցու անդամությունից։ Եկեղեցու խոսքը ուղղված է իր զավակներին։ Նրանք, ովքեր կամավորաբար հրաժարվում են Եկեղեցու անդամությունից, նրանց բաժինը ուրացողների և դավաճանների հետ է։ Մենք պատմական ժողովուրդ ենք՝ պատմական առաքելությամբ, և այդ պատմական առաքելությունն իրականացնելու բացառիկ պատասխանատվությամբ։ Մենք ներում չենք ստանալու ո՛չ Աստծուց, ո՛չ մեր նախնիներից և ո՛չ էլ ապագա սերունդներից, եթե ձախողենք մեր պատմական առաքելությունը։ Այս Սուրբ Տաճարի վերաօծումը նոր հույս ու նոր լույս է բերում մեր կյանքին, նոր հորիզոններ բացում մշուշոտ ապագաների մեջ»,- ընդգծեց Մայր Աթոռի դիվանապետը՝ մաղթելով, որ Աստված իմաստությամբ շնորհազարդի մեր Սուրբ Եկեղեցու զավակներին՝ արիությամբ հաղթահարելու ժամանակի հարուցած մարտահրավերները, և անվրդով խաղաղության մեջ պահի հայրենիքը, անվտանգ ու բարօր կյանքի մեջ՝ հայ ժողովրդին։

Սուրբ Պատարագի ավարտին Ամենայն Հայոց Հայրապետի տնօրինությամբ Մայր Տաճարի վերաօծման առթիվ օրհնվեց և ուխտավոր հայորդիներին բաշխվեց մատաղ և օրհնված ջուր։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ