Վերնախավը հանձնելու էր Քարվաճառը, և զինվորիների ընդվզումը ոչինչ չէր փոխելու. 44-օրյայի մասնակից

Այսօր Oragir.News-ի տաղավարում հյուրընկալել ենք 44-օրյա պատերազմի մասնակից Գարեգին Պետրոսյանին։

Գարեգինը Oragir.News-ի տաղավարում ներկայացրեց իր անցած ուղին։ Խոսեց պատերազմում իր տեսած սխրագործություններից, կիսվեց իր զգացած ամենածանր պահերով, պատմեց նաև պատերազմի ընթացքում իր կրած ամենամեծ կորստի և դրանից հետո իր կյանքում տեղի ունեցած փոփոխությունների մասին։

«Քարվաճառի հանձնման լուրը շոկային էր մեզ համար։ Նույնիսկ ժամկետներ էր սահմանվել զինվորների այդտեղից դուրս գալու համար։ Նոյեմբերի 9-ին և դրանից մի քանի օր հետո մենք ընկերներով ուշքի չէինք գալիս, քանի որ որևէ բան այն մասին, որ Քարվաճառը պետք է հանձնել և դուրս գալ, ինձ համար ամենաշոկայինը դա էր։

Որոշմանը ընդվզելու առիթ կար, բայց հնարավորություն և տրամադրություն չկար։ Զինվորների ընդվզումը որևէ բան չէր փոխելու, քանի որ դա քաղաքական որոշում էր. քաղաքական և ռազմական էլիտան պատրաստ էր հանձնելու Քարվաճառը, և մի շարք զինվորների ընդվզումը, անհամաձայնությունը ոչինչ չէր փոխելու»,-ասաց 44-օրյա պատերազմի մասնակիցը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել