copy image url
Ներքին 3 տարի առաջ - 15:36 12-04-2023

Երեկ զոհված մյուս զինծառայողը ևս 44-օրյայի մասնակից էր․Նարեկ Սարգսյանը ծնունդով Սևանից էր

Սևանը սգում է իր հերոսի մահը։

Երեկ Սյունիքի մարզի Տեղ գյուղում չորս զոհերից մեկը՝ Գեղարքունիք մարզի Սևան քաղաքի բնակիչ Նարեկ Գագիկի Սարգսյանն է (1994-2023 )։

Նարեկի մասին տեղեկություն իմանալու համար՝ զրուցեցինք Սևան քաղաքի թիվ երկու միջնակարգ դպրոցի տնօրեն Լուսինե Գևորգյանի հետ, որտեղ էլ սովորել է 29 ամյա Նարեկը։

Oragir.News-ի հետ զրույցում Գևորգյանն ասաց. «Նարեկը Սևանից էր, տան միջնեկ որդին: Նարեկը մասնակցել է 44 օրյայի մարտերին, եղել է ամենաթեժ կետերում և երբեք չի բարձրաձայնել, թե որտեղ է եղել կամ ինչ կարևոր առաջադրանքներ է կատարել: Նրա մահը մեր բոլորի ցավն է, մեր բոլորի վիշտը։

Ինքը շատ լավ և՛ մարդ է եղել, և՛ լավ սովորել, բոլոր ուսուցիչները միայն դրական արձագանք են տալիս՝ իր մասին խոսելիս։ Տան երկրորդ զավակն էր, երեք երեխա էին, երեքն էլ՝ տղաներ։

Պայմանագրային զինծառայող է եղել, շատ հասարկ ապրող ընտանիքից։ Ասեմ, որ այն տարիներին, երբ ինքն աշակերտ է եղել, ես այդ ժամանակ դպրոցում չեմ աշխատել, իր մայրն այստեղ ռուսերենի ուսուցիչ է եղել, միասին ենք աշխատել, հայրը՝ նախկին ոստիկան էր։ Նարեկը վիրավորում չի ստացել պատերազմին, այդ ժամանակ էլի՛ եղել է պայմանագրային զինծառայող։

Ամուսնացած չէր, ընկերներ շատ ուներ, իր դասարանցիները շատ հարգել են իրեն, չգիտեմ, ուրիշ ասելիք չունեմ, հուղարկավորությունը չգիտեմ երբ կլինի»։

Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին, ադրբեջանական սադրանքի հետևանքով, ՀՀ ինքնիշխան տարածքը անձնվիրաբար պաշտպանելիս զոհված զինծառայողներն են՝

Արթուր Ավետիսի Սահակյան (ծնվ. 1999թ.)
Մկրտիչ Արմենի Հարությունյան (ծնվ. 1989թ.)
Հենրիկ Վաչագանի Քոչարյան (ծնվ. 1997թ.)
Նարեկ Գագիկի Սարգսյան (ծնվ. 1994թ.)

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին