copy image url
Ներքին 1 տարի առաջ - 19:19 04-10-2024

Ֆրանկոֆոնիայի ավանում Հայաստանը ներկայանում է մշակութային տաղավարով

Հոկտեմբերի 4-ին և 5-ին Ֆրանսիայի Վիլեր Կոտրե և Փարիզ քաղաքներում անցկացվող Ֆրանկոֆոնիայի 19-րդ գագաթաժողովի շրջանակում Ֆրանկոֆոնիայի ավանում Հայաստանը ներկայանում է նաև մշակութային տաղավարով:

Ֆրանկոֆոնիայի ավանի հայկական տաղավար է այցելել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որին ուղեկցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Նրանք ծանոթացել են ցուցադրության ընթացքին, այցելուների տպավորություններին և դիտումների դինամիկային։

Հաշվի առնելով գագաթաժողովի՝ «Նորարար տեխնոլոգիաներ և ստեղծարարություն» խորագիրը՝ Ֆրանկոֆոնիայի ավանի հայկական տաղավարում ներկայացվում է Հայաստանի մշակութային ժառանգությունը 3D սկանավորման միջոցով: Հպման էկրաններով և վիրտուալ իրականության սաղավարտներով ընդգծվում է «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի աշխատանքը՝ իբրև եզակի կրթական և նորարարական կազմակերպություն, որն իր գործունեությունն է ծավալում նաև Փարիզում, Լիոնում և Մարսելում՝ ինովացիոն աշխարհում խորհրդանշելով Հայաստանի և ֆրանկոֆոն համայնքի միջև համագործակցության ոգին:

Այս եզակի՝ 3D սկանավորված ժառանգության ցուցահանդեսը՝ 3D, touchscreen և VR կրիչներով ու ձևաչափերով, ծանոթացնում է «ԹՈՒՄՈ»-ի ուսանողների ստեղծած 3D սկանավորված մոդելների շարքին՝ թվային վերակառուցումներով և սկանավորման գործընթացի կենդանի ցուցադրումներով առ այն, թե ինչպես է տեխնոլոգիան մանրամասնում առարկաները և վերականգնում ճարտարապետությունը։ Տեսանյութը ներկայացվում է հայերեն և ֆրանսերեն լեզուներով:

Գագաթաժողովի ընթացքում հոկտեմբերի 5-ին Ֆրանկոֆոնիայի ավանի Salle 200 համերգասրահում ֆրանսահայ «Երազ» համույթը կցուցադրի հատվածներ Ազնավուրին և Հայաստանին նվիրված պարային ներկայացումից:

Ֆրանկոֆոնիայի ավանի Հայաստանի տաղավարը ձևավորված է թեմատիկ պաստառներով, հպման էկրաններով և վիրտուալ իրականության սաղավարտներով:

Տաղավարի հյուրերը հնարավորություն ունեն նաև համտեսելու հայկական քաղցրավենիքներ:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող