copy image url
Ներքին 1 տարի առաջ - 16:48 04-10-2024

Դավիթաշենում 45 առողջ բարդիները ոչնչացնողին պատվիրատուն վճարել է 15 հազար դրամ. shamshyan.com

Երեկ՝ հոկտեմբերի 3-ին, SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ, տեսանյութ էր հրապարակել Երևանում Դավիթաշեն վարչական շրջանում բնության նկատմամբ տեղի ունեցած վանդալիզմի փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Հովհաննիսյանը պարզել է, որ ժամը 12:00-ի սահմաններում Դավիթաշեն 3-րդ թաղամասի 1-ին տան հարակից տարածքում ապօրինի ծառահատումը իրականացրել է Լոռու մարզի բնակիչ 42-ամյա Ռաֆիկ Ադամյանը՝ նշված տան սեփականատեր 51-ամյա Վահե Մաթոսյանի պատվերով:

Ըստ նախնական տեղեկությունների՝ դրա դիմաց Վ. Մաթոսյանը Ռ. Ադամյանին է վճարել 15 հազար դրամ, ով էլ բենզինային շարժիչի սղոցով կտրել է 45 հատ բարդի տեսակի հսկայական առողջ ծառ:

Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին