copy image url
Ներքին 1 տարի առաջ - 10:39 02-10-2024

Հայ-վրացական սահմանին 5 բալլանոց երկրաշարժ է տեղի ունեցել

Հոկտեմբերի 2-ին, տեղական ժամանակով ժամը 03:38-ին, Հայաստան-Վրաստան սահմանին՝ Բավրա գյուղից 15 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ գրանցվել է 3,7 մագնիտուդով երկրաշարժ։

Այս մասին հաղորդում է Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։

Ըստ հաղորդման՝ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալլ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի մի շարք բնակավայրերում՝ 4-5 բալլ ուժգնությամբ։

Ամենից շատ դիտված