copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 15:08 01-10-2024

Ղազախստանում մեկնարկել են ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի զորավարժությունները

Ղազախստանում սկսվել է «Անխորտակելի եղբայրություն-2024» խաղաղապահ ուժերի զորավարժությունների ակտիվ փուլը՝ Ալմաթիի մարզի «Բերեգ» ուսումնական զորավարժարանում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։

Հոկտեմբերի 1-5-ը կմշակվեն ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի կողմից խաղաղապահ գործողության նախապատրաստման և անցկացման հարցերը։

Հրամանատարաշտաբային զորավարժություններին մասնակցում են Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի և Տաջիկստանի զորակազմերը։

«Իրադրությունն աշխարհում շարունակում է մնալ անհանգիստ, և մենք պետք է պատրաստ լինենք տարբեր մարտահրավերների և սպառնալիքների, որոնք հրատապ են ոչ միայն մեր երկրների, այլև ամբողջ համաշխարհային հանրության համար»,- զորավարժությունների ակտիվ փուլի բացման արարողության ժամանակ ընդգծել է Ղազախստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Սուլթան Կամալետդինովը:

ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետի առաջին տեղակալ Հասան Կալոևը նշել է, որ զորավարժությունների առանձնահատկությունն այն է, որ բացի ՀԱՊԿ-ի զորակազմերից, համատեղ գործողություններին ներգրավվում են ներքին գործերի մարմինների, ոստիկանության, ներքին զորքերի և ազգային գվարդիայի զորքերի, անվտանգության մարմինների և այն մարմինների ստորաբաժանումները, որոնք լիազորված են արտակարգ իրավիճակների հետևանքների կանխման և վերացման ոլորտում։

Զորավարժությունների ընթացքում կիրականացվի ճգնաժամային գոտում հետկոնֆլիկտային կարգավորման և մարդասիրական օգնության տրամադրման խաղաղապահ գործողություն։ Զորավարժություններին ներգրավված են ավելի քան 2 000 զինծառայողներ, 500 միավոր զրահատանկային և ավտոմոբիլային տեխնիկա, Մի-17, Մի-35 ուղղաթիռներ, Իլ-76 և Սի-295 ինքնաթիռներ, անօդաչու ավիացիա:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում

Ձեզ գուցե հետաքրքրի