Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 11:32 01-10-2024

Պարո՛ն Խաչատրյան, ծառայողական մեքենաներից օգտվում է նաև ձեր խմբակցությունը․ ՔՊ-ական պատգամավոր

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանն ԱԺ-ում իր ելույթում արձագանքել է Արթուր Խաչատրյանի դիտարկմանը, թե ծառայողական էլեկտրոմոբիլները գնելու համար տրամադրված գումարը կարելի էր տրամադրել Գյումրում իրականացվող աշխատանքներին, և ոչ թե նորից պարտք վերցնել:

«Ինչ վերաբերում է ծառայողական մեքենաներին, ապա, այո, կամայական ծրագիր ունի իր տակ դրված գումար և այդ գումարը ծախսվում է ըստ ծրագրի, որն էլ ծառայում է պետությանը: Եթե գումարը դրված է ծրագրի տակ, որը պետք է ճանապարհաշինության համար լինի, ապա դա դրա գումարն է, եթե գնում է ծառայողական մեքենաների, ուրեմն դա դրա գումարն է:

Ես չեմ ուզենա այս դիսկուրսի տրամաբանությամբ նայել, որովհետև այդ ծառայողական մեքենաներից օգտվում է նաև ձեր խմբակցությունը, պարո՛ն Խաչատրյան, երբ դրա մասին ասում եք, խնդրում եմ դա էլ հաշվի առեք: Պետությունը գնել է նրա համար, որ արդյունավետ կառավարի պետական համակարգը»,- ասաց Վարդանյանը:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից