Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 20:39 30-09-2024

Համալիրի գետնանցումում հնդիկներ են բնակվում․ ինչեր է պատմում ծաղկավաճառը

Oragir.News-ը երևանցիներից ահազանգեր է ստանում այն մասին, որ Մարզահամերգային համալիրի գետնանցումում սրբիչով փաթաթված հնդիկներ են շրջում։

Oragir.News-ը այցելեց Մարզահամերգային համալիրի գետնանցում և ֆիքսեց տեղի առանձնացված սենյակները, որտեղ էլ բնակվում են հնդիկներ։

Oragir.News-ը նաև զրուցեց տեղի ծաղկավաճառի հետ, ով հերքեց պտտվող լուրերը և ասաց, որ ոչ մի անգամ չի նկատել բաց հագնված կամ առավել ևս սրբիչով փաթաթված հնդիկներին գետնանցումում զբոսնելիս։

«Նրանք վճարում են, այստեղ ապրում են։ Ցերեկները մայրը և երեխաներն են, գիշերները արդեն տղամարդիկ են գործից տուն գալիս, քնում։ Ես նման բան չեմ տեսել, որ սրբիչներով զբոսնեն։ Մեր հայերի նման շորտիկ են հագնում»,-պատմում է ծաղկավաճառ կինը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
17:28 ՔՊ-ականները Լիճքում ծեծել են «Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձին, որը Գնել Սանոսյանի հորաքրոջ տղան է
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
20:38 ԿԸՀ-ն ամփոփում է ընտրությունների արդյունքները. ՈւՂԻՂ
07:37 Վաղ առավոտից Գյումրիում խուզարկություններ և ձերբակալություններ են
09:38 Քաղցկեղի դեմ երկարատև պայքարից հետո կյանքից հեռացել է Խաչատուր Հունանյանը.
22:21 Երբ հայտագրվեցի՝ մտածում էի՝ գոնե առաջին փուլն անցնեմ. Սամվել Մալոյան
16:43 Ողբերգական ավտովթար՝ Սյունիքում. կա 4 զոհ․ վիրավորի վիճակը ծայրահեղ ծանր է
14:22 Մեր գլխավոր ակտիվիստներին ձերբակալում են, որ չկարողանան գնալ ընտրության․ Սամվել Կարապետյան
13:52 Փաշինյանի հաղթանակի դեպքում գիտակցությունը, պետությունը, ժողովուրդը պարտվում է. Ռոբերտ Քոչարյան