copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 15:07 29-09-2024

Իսրայելը հայտնում է «Հեզբոլա»-ի ևս մեկ բարձրաստիճան հրամանատարի սպանվելու մասին

Իսրայելը հայտնում է «Հեզբոլա» զինյալ խմբավորման ևս մեկ բարձրաստիճան հրամանատարի՝ Նաբիլ Կաուկի սպանվելու մասին։ Նա կազմակերպության գործադիր խորհրդի ղեկավարի տեղակալն է։ Փոխանցում է Azatutyun-ը։

«Հեզբոլա»-ն և՛ զինված խմբավորում է, և՛ քաղաքական կուսակցություն, որը վերահսկում է հարավային Լիբանանի շիաների մեծամասնությամբ շրջանների մեծ մասը:

Կիրակի գիշերը Իսրայելի պաշտպանության բանակը շարունակել է հարվածներ հասցնել խմբավորման թիրախներին։ Պաշտպանության բանակի մամուլի ծառայության տվյալներով՝ խոցվել են «տասնյակ» թիրախներ, այդ թվում՝ հրթիռային կայաններ և զինամթերքի պահեստներ։

Լիբանանյան լրատվամիջոցները հայտնել են, որ իսրայելական հարձակման հետևանքով զոհեր կան, նրանց ստույգ թիվը դեռևս հայտնի չէ։

Առնվազն ութ հրթիռ էլ արձակվել է Լիբանանից։ Տուժածների մասին չի հաղորդվում։

Միացյալ Նահանգները «Հեզբոլա»-ն ճանաչել է ահաբեկչական կազմակերպություն, մինչդեռ Եվրամիությունը միայն նրա զինված թևն է ներառել սև ցուցակում: Կուսակցությունը ներկայացված է Լիբանանի խորհրդարանում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ