Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 00:10 29-09-2024

Ավստրիայի ընտրություններում առաջատար է ռուսամետ կուսակցությունը

Ավստրիայում սեպտեմբերի 29-ին տեղի կունենան Ազգային խորհրդի (խորհրդարանի ստորին պալատի) ընտրություններ, որոնցում կանխատեսվում է, որ հաղթելու է ծայրահեղ աջ Ավստրիայի ազատության կուսակցությունը (FPÖ)՝ Հերբերտ Քիքլի գլխավորությամբ։ Նրա հայացքները ԵՄ ապագայի, միգրացիայի և Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ այնքան նման են Հունգարիայի վարչապետի գաղափարներին, որ նրան նույնիսկ «նոր Օրբան» են անվանում։ Ընտրական հաջողությունը չի երաշխավորում Քիքլի իշխանության գալը, բայց եթե դա երաշխավորի, Եվրոպան և Ուկրաինան ստիպված կլինեն գործ ունենալ ոչ թե մեկ, այլ «երկու Օրբանի» հետ։ Գրում է BBC-ն։

Ավստրիայի 55-ամյա ծայրահեղ աջ առաջնորդ Հերբերտ Քիքլը բազմիցս է ակնարկել, որ ընդօրինակելու է Հունգարիային։

«Ինձ համար Հունգարիան օրինակ է»,- ընտրողներին ասել է Քիկլը, որի կուսակցությունը Եվրախորհրդարանում ազգայնականների և եվրոսկեպտիկների «Հայրենասերներ հանուն Եվրոպայի» կոալիցիայի մաս է կազմում:

Քիքլը և նրա համախոհները ՆԱՏՕ-ին են մեղադրում Ուկրաինայի պատերազմի մեջ և պնդում, որ պատերազմն առաջին հերթին ձեռնտու է ԱՄՆ-ին։ Նրանք դեմ են Կիևին աջակցելուն և հակառուսական պատժամիջոցներին մասնակցելուն՝ դա համարելով Ավստրիայի չեզոքության խախտում։

Ավստրիայի ազատության կուսակցությունը (FPÖ) միակ քաղաքական ուժը չէ Ավստրիայում, որը համակրում է Ռուսաստանին, սակայն համարվում է բոլորից ամենակրեմլամետը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ