Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 23:43 28-09-2024

Ինչպե՞ս պարզել, թե որ կետից են ղեկավարվում իշխանությունը և ընդդիմությունը․ Կարեն Հեքիմյան

Կարեն Հեքիմյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Ինչպե՞ս պարզել, թե աշխարհաքաղաքական որ կետից է ղեկավարվում երկրի իշխանությունը կամ ընդդիմությունը: Դա պարզելու համար կա շատ պարզ տարբերակ:

Եթե իշխանությունը կամ ընդդիմությունը խոսում է «արտաքին ուժեր»-ից կամ պետությունն աշխարհի քարտեզից «ջնջելու» ինչ-որ մեկի հավակնության մասին, ապա մեծ է հավանականությունը, որ այդ իշխանությունը կամ ընդդիմությունը ղեկավարվում է Ռուսաստանից: Անշուշտ, չի կարելի պնդել, որ սա աքսիոմ է, սակայն վստահ եմ` թեորեմ է:

Այդ թեորեմը հերթական անգամ ապացուցվեց Վրաստանում:

Ուրեմն, Վրաստանի դե ֆակտո ղեկավար Իվանիշվիլին Բիձինան հայտարարեց, որ «արտաքին ուժերը ցանկանում են ընդդիմության օգնությամբ ջնջել Վրաստանը աշխարհի քարտեզից»: Սա տիպիկ ռուսական ձեռագիր է:

Փորձը ցույց է տալիս, որ ռուսական ազդեցության ներքո գտնվող իշխանությունների, ընդդիմությունների և անհատների վերջին «հանգրվանը» «արտաքին ուժերն են» և «աշխարհի քարտեզը»: Եթե վերջացել է «երազանքի» կուտը, ապա այլ տարբերակ վերջիններիս զինանոցում չկա: Այս իմաստով, հիշեք Բելառուսը, Ղազախստանը, Պեսկովին, Զախարովային: Ի վերջո, եկեք հիշենք, թե վերջին տարիներին ինչով ենք զբաղվում մենք: Հիշեցնեմ` վերջին տարիներին թե՜ իշխանության, թե՜ ընդդիմության կողմից մեզ ներշնչում են, որ կան «արտաքին ուժեր», «ագենտներ», որոնք ցանկանում են Հայաստանը ջնջել «աշխարհի քարտեզից»:
Այժմ վերհիշենք, թե վերջին 100 տարում որ պետություններն են «ջնջվել» քարտեզից: Մի քանի րոպեում կարելի մտաբերել շուրջ 50-60 պետություն, որոնք վերջին 100 տարում գոյացել են «աշխարհի քարտեզի» վրա: Սակայն քարտեզից ջնջված պետություններ չկան:

Բացի դրանից` որո՞նք են «արտաքին ուժերը»: Սովորաբար, գոնե Հայաստանում, ասելով «արտաքին ուժեր», բնակչության զգալի մեծամասնությունը հասկանում է, որ խոսքը գնում է «արևմտյան կողմնորոշում» ունեցող ուժերի մասին: Այժմ եկեք վերհիշենք, թե աշխարհում քանի երկիր են «ջնջել» «արևմտյան կողմնորոշում» ունեցող ուժերը: Օրինակ` քանի՞ պետություն է աշխարհի երեսից վերացրել Արևմուտքի դե յուրե բնօրրան-պետություն Բելգիան կամ դե ֆակտո առաջնորդ ԱՄՆ-ն: Այդպիսի պետություններ չկան:

Եվ, ուրեմն, եկեք միշտ հիշենք մի թեորեմ, այն է` եթե երկրի իշխանությունը կամ ընդդիմությունը խոսում է «արտաքին ուժեր»-ից կամ պետությունն «աշխարհի քարտեզից ջնջվելու» մասին, ապա այդ իշխանությունը կամ ընդդիմությունը ղեկավարվում է Ռուսաստանից»:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
18:16 Նարեկ և Սամվել Կարապետյանների հատուկ ուղերձը` հաղթանակի ճանապարհին
18:15 Գյումրիում զբաղված են Փաշինյանի ամփոփիչ հանրահավաքին մարդ տեղափոխելու հարցերով
18:00 ՔՊ-ի նոր ախորժակը. ինչպես են կործանում դինամիկ զարգացող «Արարատցեմենտը»