copy image url
Ներքին 1 տարի առաջ - 21:53 28-09-2024

Օրբելի փողոցում բախվել են «Lexus»-ը, «Mercedes»-ն ու «Opel»-ը. shamshyan.com

Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:15-ի սահմաններում Օրբելի փողոցում՝ Օրբելի թունելի սկզբնամասում՝ դեպի Բաղրամյան պողոտա տանող հատվածում, բախվել են Երևանի բնակիչ 28-ամյա Քրիստինե Կարապետյանի վարած «Lexus», Արագածոտնի մարզի բնակիչ 31-ամյա Նորայր Հակոբյանի վարած «Mercedes» մակնիշի և Երևանի բնակիչ 50-ամյա Սամվել Մկրտչյանի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:

Վարորդներին առաջինը օգնության են հասել վթարի հարևանությամբ բնակվող քաղաքացիներն ու մի քանի ավտոմեքենաների վարորդներ:

Բախման հետևանքով «Lexus»-ը կողաշրջվել է, իսկ «Opel»-ի հետևի անվահեծաններից մեկը կոտրվել է:

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված