copy image url
Ներքին Արտաքին 1 տարի առաջ - 11:26 27-09-2024

Հայաստանի և Էստոնիայի ԱԳ նախարարները անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերի

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Էստոնիայի ԱԳ նախարար Մարգուս Ցահքնայի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Ի շարունակություն հունիսին ՀՀ ԱԳ նախարարի այցի ժամանակ Տալլինում կայացած քննարկումների՝ Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի մշակման ուղղությամբ իրականացված քայլերի և առաջիկա անելիքների շուրջ։

Նախարար Միրզոյանը շնորհակալություն է հայտնել հուլիսին վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի վերաբերյալ ԵՄ խորհրդի կողմից կայացված որոշմանն Էստոնիայի աջակցության համար և հույս հայտնել, որ հետագա համատեղ քայլերը թույլ կտան ՀՀ քաղաքացիների համար ապահովել շոշափելի արդյունքներ՝ եվրոպական ձգտումներին համահունչ։

Հայաստանի և Էստոնիայի ԱԳ նախարարը հանգամանալից անդրադարձել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերի։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ ներդրվող ջանքերը՝ ընդգծելով ՀՀ հստակ դիրքորոշումն այն ամենասեղմ ժամկետում արդեն իսկ համաձայնեցված տեքստով ստորագրելու վերաբերյալ:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը