Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 18:59 26-09-2024

Կհաջողի՞ «Եվրաքվեն»․ ինչ պատկեր է տեղամասերում

Այսօր ԵՄ-ին անդամակցության հանրաքվեի հարցով արևմտամետների նախաձեռնած ստորագրահավաքի 10-րդ օրն է, սակայն ակտիվություն չի նկատվում։ Այս մասին է վկայում հատկապես Երևանի տարբեր վարչական շրջաններում տեղակայված ստորագրման կետերում մարդկանց սակավությունը։

Oragir.News-ն այսօր եղել է մայրաքաղաքի մի քանի վարչական շրջաններում բացված ստորագրման կետերում և հետաքրքրվել ստորագրահավաքի ընթացքից։ Յուրաքանչյուր հասցեում սպասել ենք 30 րոպե և ֆիքսել քաղաքացիների հոսքը։

Շենգավիթ վարչական շրջանում 14։50-15։20-ն ընկած ժամանակահատվածում «Եվրաքվեին» մասնակցեց 9 քաղաքացի։

Այստեղից մեզ հայտնեցին, որ քվեարկության առաջին օրից մինչ մեր նկարահանման պահը քվեարկել է 1057 մարդ։

Նոր Նորք վարչական շրջանում 15։00-15։30-ը ընկած ժամանակահատվածում քվեարկեց 10 քաղաքացի։

Նոր Նորքի վարչական ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը, որը հանդիսանում է նաև «Եվրաքվե»-ի անդամ, մեզ հետ զրույցում հայտնեց, որ այսօր ժամը 9։00-ից մինչև 15։30-ը քվեարկել է մոտ 200 քաղաքացի։ Տեր-Մարգարյանը նշեց, որ ստորագրահավաքին միացածների ընդհանուր թվի վերաբերյալ տեղեկություն չի կարող տրամադրել, քանի որ հայտարարվել է, որ թվերը հրապարակվելու են յուրաքանչյուր 20 օրը մեկ։

Երևանի Կենտրոն վարչական շրջանում 16։00-16։30-ը քվեարկեց 16 մարդ։

Այստեղից ևս հրաժարվեցին որևէ թիվ հրապարակել՝ նշելով, որ այդ տեղեկատվությունը կարող է տրամադրել միայն կենտրոնական շտաբը։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել