copy image url
Մամուլ 2 տարի առաջ - 08:05 21-12-2023

Երևանում ամուսնալուծությունների թիվը շատացել է. ինչ պատկեր է մարզերում. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած թարմ տվյալների համաձայն՝ Արագածոտնի մարզում գրանցվել է ամուսնությունների ամենաբարձր շեմը. այն 1 000 բնակչի հաշվով կազմել է գրեթե 6.6%։ Հաջորդ տեղում 6.5%-ով Վայոց ձորի մարզն է, 3-րդ տեղում Կոտայքի մարզն է՝ 6.2%։

«Ժողովուրդ» օրաթերթը նույն աղբյուրից տեղեկացավ, որ ամենաշատ ամուսնալուծությունները դիտվել են Երեւանում՝ 1 000 մարդու հաշվով 2.1%։ Քաղաք Երեւանին հաջորդում են Լոռու եւ Սյունիքի մարզերը։ Հավելենք նաեւ՝ 2022 թվականին կանանց առաջին ամուսնության միջին տարիքը կազմել է 27.9, իսկ տղամարդկանցը՝ 31.4 տարի։ Այն զգալիորեն ավել է, քան 2002 թվականին, երբ կանանց ամուսնության միջին տարիքը 23.2 տարին է, իսկ 2012 թվականին համապատասխանաբար 25.3 եւ 28.8 տարին։ Կանանց ինչպես առաջին ամուսնության միջին տարիքը, այնպես էլ ամուսնության միջին տարիքն, ընդհանուր առմամբ, ավելի բարձր է, քան մոր միջին տարիքը թե՛ առաջին երեխայի ծննդյան, թե՛ ընդհանուր ծննդյան ժամանակ։

Երեւույթը պայմանավորված է այն հանգամանքով, որ տվյալները հաշվարկված են՝ գրանցված ամուսնությունների հիման վրա, իսկ սովորաբար ամուսնությունների գրանցումներն իրականացվում են որոշակի հետաձգումով՝ երեխայի ծննդից հետո, ինչպես նաեւ առկա են դեպքեր 2-րդ եւ այլ ամուսնությունների, որոնց գրանցումը կատարվում է ավելի բարձր տարիքում։ Ընդգծենք եւս մի փաստ. 2020 թվականից հետո քաղաքային բնակչության շրջանում կտրուկ նվազել է պտղաբերության գործակիցը, իսկ գյուղերում՝ ավելացել։ Այս տվյալները եւս հավաքագրված են օրենքով հաստատված փաստաթղթային գրանցման դեպքում»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը