copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 07:06 24-09-2024

ԱՄՆ-ն շարունակում է Հայաստանը դարձնել աշխարհաքաղաքական խոշոր խաղացողների բախման կիզակետ. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ամերիկյան լրատվամիջոցները և փորձագիտական շրջանակները վերջին շրջանում ավելի ու ավելի հաճախ են անդրադառնում Հարավային Կովկասում իրավիճակին, սակայն ուշագրավ է, որ այդ հրապարակումների ենթատեքստը առավելապես նույնական է: Ի մասնավորի, օրերս ամերիկյան պարբերականներից մեկը հրապարակել է մի հոդված, որը վերնագրված է «Գերտերությունների մրցակցությունը մտնում է Կովկաս»: Այս հրապարակումն առաջին հերթին ուշագրավ է նրանով, որ հեղինակները ամերիկյան հայտնի փորձագետներ են՝ գլխավորությամբ մի մարդու, որը Դոնալդ Թրամփի նախագահության օրոք բարձրաստիճան պաշտոններ է զբաղեցրել:

Խոսքը Ուիլ յամ Վուլֆի մասին է, որը եղել է Պետդեպի գլխավոր իրավաբանը և պաշտպանության նախարարի օգնականի տեղակալը: Վերլուծությունը վերաբերում է Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից հեռանալու և դեպի Արևմուտք կողմնորոշվելու թեմաներին: Ընդ որում, ՀԱՊԿ-ից հեռացումը դիտարկվում է որպես մոտ ապագայում կայանալիք իրադարձություն, նույնիսկ՝ գրեթե իրողություն: Նշվում է, որ ԱՄՆ-ն պետք է էապես աջակցի Հայաստանին այս հարցում: Սակայն ուշագրավ է, որ գրեթե խոսք չկա այն մասին, թե ՀԱՊԿ-ից հեռանալն ու Արևմուտքի գիրկն ընկնելը ինչ է տալու Հայաստանին: Փոխարենն ամենայն մանրամասնությամբ նկարագրված է, թե դա ինչ կտա ԱՄՆ-ին, այսինքն՝ թե այդ ամենն ԱՄՆ-ի ինչին է պետք: Պարզվում է՝ պետք է, այն էլ՝ ինչպես է պետք: Ըստ հեղինակների, այդպիսով, Հայաստանի դուրս գալը և դեպի Արևմուտք շրջադարձը «անգնահատելի հնարավորություն» կտա ԱՄՆ-ին՝ տարածաշրջանում իր դիրքերն ամրապնդելու համար, «ինչը օգուտ կտա Ամերիկայի երկարաժամկետ հետաքրքրություններին»: Եվ ուշադրություն... ամենակարևոր կետերից մեկը. Հայաստանին արևմտյան շարքեր բերելը թույլ կտա ԱՄՆ-ին պահպանել Ռուսաստանի հարավային սահմաններում իրական վտանգը և չեզոքացնել ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում:

Վերջապես, ըստ հեղինակների, այդ ամենը հնարավորություն կտա բարդացնել «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում տարածաշրջանի միավորման Չինաստանի պլանները, ինչպես նաև ԱՄՆ-ին թույլ կտան նվազեցնել իրենց կախվածությունը Թուրքիայից: Մի խոսքով, ամերիկացիները փաստացի սկսել են ավելի բաց «խաղալ» և ակնհայտ հայտարարել իրենց իրական հետաքրքրությունների մասին, որտեղ որևէ տեղ չկա Հայաստանի շահերի ու անվտանգության համար: Բացառապես ամերիկյան շահեր, ամերիկյան հետաքրքրություններ, որոնց հիմնական իմաստը Հայաստանը աշխարհաքաղաքական խոշոր խաղացողների բախման կիզակետ դարձնելն է՝ անգամ Հայաստանի ինքնիշխանության և տարածքային կորուստների գնով:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ