copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 20:34 23-09-2024

Ռուսաստանը երկարացրել է արտասահման դրամական փոխանցումների սահմանափակումները

Ռուսաստանի Կենտրոնական բանկը վեց ամսով՝ մինչև 2025 թվականի մարտի 31-ը երկարաձգել է արտասահման դրամական փոխանցումների սահմանափակումները, հայտնում է կարգավորիչի մամուլի ծառայությունը։

Ռուսաստանցիները և բարեկամ երկրների ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք կարող են մեկ ամսվա ընթացքում արտասահմանյան բանկերի ցանկացած հաշվեհամարին փոխանցել ոչ ավելի, քան 1 միլիոն դոլար կամ համարժեք այլ արտարժույթ, հայտնում է РБК-ն։

Բացի այդ, կպահպանվի դրամական փոխանցումների համակարգերով փոխանցումների սահմանաչափը՝ ամեն ամիս ոչ ավելի, քան 10 հազար դոլար կամ համարժեք այլ արժույթով, նշում են ԿԲ-ն։

Ռուսաստանում աշխատող ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար՝ ինչպես բարեկամ, այնպես էլ անբարյացակամ երկրներից, հնարավորություն կունենան իրենց աշխատավարձի չափով միջոցներ փոխանցել արտերկիր, նշվում է հաղորդագրության մեջ։

Ռուսաստանում ոչ բարեկամական երկրներից ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց, ինչպես նաև նման երկրների իրավաբանական անձանց համար միջոցների արտասահման փոխանցման արգելքը մնում է ուժի մեջ։ Անբարյացակամ երկրների բանկերը կարող են դրամական փոխանցումներ կատարել ռուբլով՝ օգտագործելով ռուսական վարկային հաստատություններում բացված թղթակցային հաշիվները, եթե վճարողի և ստացողի հաշիվները բացվեն արտասահմանյան բանկերում, նշել է կարգավորիչը։

Կենտրոնական բանկը սահմանափակել է արտասահմանից գումարների դուրսբերումը 2022 թվականի մարտին՝ Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողության մեկնարկից և դրան հաջորդած Մոսկվայի դեմ միջազգային պատժամիջոցների ներդրումից հետո։ Ի սկզբանե, կարգավորող մարմինն արգելում էր քաղաքացիների արտասահման փոխանցումները ամսական $5 հազարից ավելի։ Հետագայում սահմանափակումները սկսեցին մեղմվել մինչև 2022 թվականի հուլիսին, սահմանաչափը բարձրացվեց մինչև 1 միլիոն դոլար:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ