copy image url
Ներքին 1 տարի առաջ - 19:09 23-09-2024

Վահագն Խաչատուրյանը և Եվրաջասթի նախագահը քննարկել են արդարադատության համակարգում իրականացվող բարեփոխումների խնդիրները

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Եվրոպական միության Քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալության (Եվրաջասթ) նախագահ Լադիսլավ Համրանին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ նախագահ Վահագն Խաչատուրյանը ողջունել է հյուրին և գոհունակությամբ արձանագրել, որ Հայաստան-ԵՄ իրավապայմանագրային դաշտը շարունակաբար ընդլայնվում է: «Ուրախ եմ, որ մեզ հաջողվել է համագործակցության ամուր և ինստիտուցիոնալ հիմք ստեղծել, որի արդյունքում ձեր ղեկավարած գործակալության հետ ստորագրվեց համագործակցության վերաբերյալ համաձայնագիրը: Ձեր այցելությունը և համագործակցության պաշտոնական մեկնարկը մեծ կարևորություն ունի Հայաստանի Հանրապետության համար: Սա նաև ընդգծում է Հայաստան-Եվրամիություն համագործակցության զարգացման կարևորությունը։ Մենք ցանկանում ենք արձանագրել, որ, իսկապես, մեծ կարևորություն ենք տալիս Հայաստանում հատկապես արդարադատության ոլորտին, որը նաև ուղղված է մարդու իրավունքների պաշտպանությանը, ժողովրդավարական արժեքների հաստատմանը»,- ասել է նախագահը:
Եվրաջասթի նախագահ Լադիսլավ Համրանը շնորհակալությւոն է հայտնել ընդունելության համար: «Ցանկանում եմ շնորհավորել այն բոլոր ձեռքբերումների համար, որ Ձեր երկիրն ունեցել է ոչ միայն ավելի լայն քաղաքական համատեքստում, այլ նաև համագործակցության առումով: Դուք վերջին մի քանի տարիների ընթացքում բավական մեծ ձեռքբերումներ եք արձանագրել՝ հատկապես արդարադատության ոլորտում համագործակցության շրջանակում»,- մասնավորապես ասել է Լադիսլավ Համրանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են վերջին տարիներին Հայաստանի արդարադատության համակարգում իրականացվող բարեփոխումների առկա խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ կառավարության կողմից իրականացվող քայլերը:

Կողմերը կարևորել են դատաիրավական համակարգում բարեփոխումների կյանքի կոչման գործում հետևողական և սկզբունքային մոտեցումները: Մտքեր են փոխանակվել նաև Հայաստանի և «Եվրաջասթի» միջև համագործակցության հետագա ընդլայնման հեռանկարների վերաբերյալ:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ

Ձեզ գուցե հետաքրքրի