copy image url
Ներքին Խոսք 1 տարի առաջ - 14:30 20-09-2024

«Սրբազան շարժումը» ներկայիս մարտավարությամբ դժվար թե իշխանափոխության հասնի․ Սուրեն Սուրենյանց

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը սեպտեմբերի 22-ին՝ ժամը 14։30-ին, Մարզահամերգային համալիրում կայանալիք հանդիպմանը ընդառաջ ուղերձով է հանդես եկել։ Իր ուղերձում Բագրատ Սրբազանը շեշտել է, որ ինքը ստանձնել է այս պայքարի առաջնորդությունը և գնալու է մինչև հաղթանակ։

«Մենք անցել ենք վերակազմավորման և ինտենիսիվ հանդիպումների շրջանը։ Ասել եմ և վերստին հաստատում եմ՝ նյարդերի այս պայքարում հաղթելու է նա, ով համբերատար է, համառ է և աննահանջ: Ես ստանձնել եմ այս առաջնորդությունը և գնալու եմ մինչև հաղթանակ:

Սեպտեմբերի 22-ին ժամը 14:30-ին հանդիպելու ենք Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, նայելու ենք իրար աչքերի մեջ և այդ աչքերում կասկածամտության, վախի, և անզորության փոխարեն տեսնելու ենք հայոց գալիք հաղթանակը: Վերջի սկիզբը տրված է, եկել է բռունցքվելու ժամանակը»,- ասել է նա:

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ զրուցել է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցի հետ, ում գլխավորած քաղաքական ուժը մայիս-հունիս ամիսներին մասնակցում էր Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը․

-Պարո՛ն Սուրենյանց, այս փուլում ինչպես եք գնահատում շարժման հնարավորությունները, դեռ հունիսին մեզ հետ զրույցում համոզմունք էիք հայտնել, որ Նիկոլ Փաշինյանին հեղափոխական ճանապարհով հնարավոր չէ իշխանությունից հեռացնել։

-Ես ասել էի, որ ընտրված մարտավարությունն արդյունավետ չեմ համարում։ Մասնավորապես՝ դեռևս շարժման պիկի ժամանակ եմ ասել, որ իմպիչմենտի գործընթացին գրեթե չեմ հավատում ու նպատակահարմար էի գտնում, որ պայքարը տարվի արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջի ուղղությամբ։ Ցավոք սրտի, տեսանելի չեն, որ իմ առաջարկները հաշվի են առնվել, ու քանի որ ես որպես կանոն կայուն դիրքորոշումներով եմ հանդես գալիս, այս պահին մեծ հնարավորություններ չեմ տեսնում, որ ընտրված մարտավարությամբ հնարավոր կլինի հասնել իշխանափոխությունը։

-Այս պահին արտահերթ խորհրդարանական ընտրությունների հասնելու հնարավորություն տեսնո՞ւմ եք, թե՞ արտահերթ ընտրությունների օրակարգն այլևս փակված է, և քաղաքական դաշտի ներկայացուցիչները շարժվում են դեպի 2026 թվականի հերթական ընտրություններ։

-Այդ շանսը նույնպես զգալիորեն փոքրացել է, որովհետև այլ բան էր մայիսը, այլ բան է արդեն աշունը։ Նախ՝ շարժման կողմնակիցների թիվն է էապես պակասել և ավելի փոքր հանրային աջակցությամբ նման պահանջ դնելը գուցե արհամարհվի իշխանությունների կողմից և երկրորդը՝ քանի մոտենում ենք հերթական ընտրություններին, արտահերթ ընտրությունների հնարավորությունն այնքան փոքրանում է։

-Ձեր գլխավորած «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը մասնակցելո՞ւ է սեպտեմբերի 22-ի հավաքին և հետագա գործողություններին։

-Մենք «Սրբազան պայքար»-ին մաղթում ենք հաջողություն և շատ ուրախ կլինենք, եթե հաջողեն, անկեղծորեն ուրախ կլինենք, որովհետև ընդդիմադիր դաշտում մենք թշնամիներ չունենք, սա մեզ համար սկզբունք է։ Մյուս կողմից, բացի իշխանափոխության հարցում ունեցած ընդհանուր դիրքորոշումից, մնացած հարցերում մարտավարական տարաձայնություններն էական են, ուստի այս պահին այդքան էլ նպատակահարմար չենք գտնում շարժմանը մասնակցելը։

Ես կարծում եմ, որ հանրային դժգոհությունը պետք է քաղաքական ճիշտ ուղղորդում պիտի ունենա, այսինքն՝ պահանջներն ու օրակարգը պետք է հստակ ձևակերպվեն, երկրի առջև ծառացած խնդիրների ու մարտահրավերների վերաբերյալ պետք է հստակ պատկերացումներ ու բանաձևեր ունենալ ու դրանք ներկայացնել հանրությանը։ Այս հարցերում կարծես թե դժվար է ընդհանուր հայտարարի գալը։ Նորից եմ ասում՝ ամենայն հարգանքով շարժմանը հաջողություն եմ մաղթում, բայց այս փուլում առկա մարտավարական տարաձայնությունների պատճառով մեր մասնակցությունը ճիշտ չենք գտնում։

-Այսինքն՝ Դուք և ձեր քաղաքական ուժը պատրաստվո՞ւմ եք 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին։

-Մենք և ես ինքս շատ ակտիվ գործունեություն եմ ծավալում ու ընդհանրապես քաղաքական պայքարի բոլոր լեգալ միջոցներին միշտ պատրաստ եմ՝ կլինի դա փողոցը, ընտրությունը, թե քաղաքական այլ դրսևորումները՝ օրինակ հարցազրույցներ և այլն։ Ամբողջ խնդիրն այն է, որ չկա այն օրակարգը, որը մեր քաղաքական թիմին կտաներ դեպի «Սրբազան պայքար»։

Այո՛, ընտրություններին էլ ենք պատրաստվում, բայց պատրաստ ենք նաև այսպես կոչված ֆորսմաժորային տարբերակներին։ Քաղաքական զարգացումների մի քանի պահեստային տարբերակներ կան, և ես չեմ ուզում, որ պայքարի միայն 1 ճանապարհով սահմանափակվենք։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում