copy image url
Ներքին 1 տարի առաջ - 11:27 20-09-2024

Լոռու մարզում 5-ամյա երեխան թերմիկ այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com

Սեպտեմբերի 15-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Ստեփանավանի բաժին են զանգահարել «Ստեփանավան» բժշկական կենտրոնից և հայտնել, որ իրենց տանը տաք ջուրը վրան թափվելու հետևանքով «կրծքավանդակի ձախ կեսի առաջնային թերմիկ այրվածք 2-րդ, 3-րդ աստիճանի» ախտորոշմամբ ծնողի կողմից իրենց մոտ է տեղափոխվել Լոռու մարզի բնակիչ 5-ամյա Գ․ Դ․-ն։

Տեղում երեխայի 27-ամյա մայրը ոստիկաններին հայտնել է, որ երեխան նշված վնասվածքը ստացել է նույն օրը՝ ժամը 11։00-ի սահմաններում, իրենց տանը գազօջախի վրայից կաթսայով տաք ջուրը անզգուշությամբ իր վրա լցնելու հետևանքով:

Դեպքի փաստով ոստիկանության Ստեփանավանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում