Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 18:05 19-09-2024

Խաբեության զոհ եմ դարձել և մնացել դրսում․ քաղաքացին փորձեց ինքնահրկիզվել Դատախազության մոտ

Երևանի բնակիչ Սաթենիկ Ղազարյանն այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Գլխավոր դատախազության դիմաց ինքնահրկիզման փորձ կատարեց, սակայն ոստիկանները կանխեցին այն։

Oragir.News-ի հետ զրույցում Սաթենիկ Ղազարյանը նշեց, որ խաբեության արդյունքում 2017թ․-ից իր որդու հետ մնացել է դրսում։

«Խարդախության միջոցով Հայրապետյան Փայլակի թոռնուհին՝ Վարդան Հայրապետյանի աղջիկը, և Շանթի Յուրայի եղբոր տղան, որոնք ամուսիններ են, խարդախ եղանակով, խաբեությամբ իմ բնակարանն իմ ձեռքից վերցրեցին, որի դիմաց իրենք պարտավորվեցին, եթե գումարը 1,5 տարվա ընթացքում չտան, հետ են վերադարձնելու բնակարանը։

Իրենք ինչ-որ մեկին փնտրում են, որը ես եմ լինում, իմ բնակարանն իմ ձեռքից վերցնում են, վաճառում, գումարի մի մասը տալիս են այն կնոջը, որից վերցրել են գումար, իսկ ինձ ասում են՝ բանկում գործերը չեղավ։

Նաև գիտեմ, որ իր սկեսրայրը խարդախ եղանակով բնակարան է ձեռք բերում մեկ այլ անձից և գումարը հետ չի տալիս, անգամ ինքը կալանավորված է լինում էլի խարդախության համար»,- պատմեց նա։

Քաղաքացու խոսքով՝ իրեն ու իր երեխային նաև բռնության են ենթարկում և վախեցնում են։

«Ես չգիտեմ՝ նույն անձինք են, թե ոչ, բայց ես կարծում եմ, որ իրենք են։ Ամբողջ այդ ժամանակահատվածում է՛լ բենզին լցնել տուն, է՛լ ավտոյի յուղ լցնել տուն։ Ես իմ երեխայի մասին եմ մտածում, որովհետև իմ տուն բենզին լցնելու արդյունքում երեխաս քիչ էր մնում՝ խեղդվեր։

Մայրս 76 տարեկան թոշակառու կին է, նկուղում է բնակվում վարձով, որ ես իմ էրեխու հետ դրսում չմնամ»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:40 Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից