copy image url
Արտաքին Ներքին 1 տարի առաջ - 13:23 19-09-2024

Առգրավել Ադրբեջանի ֆինանսական ակտիվները և դրանք փոխանցել տեղահանված արցախցիներին. Ադամ Շիֆի նախագիծը

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը, որը Կոնգրեսի հայկական հանձնախմբի փոխնախագահն է, ներկայացրել է «Արցախի եկամուտների վերականգնման մասին» (Artsakh Revenue Recovery Act) օրենսդրական նախագիծը, որի նպատակն է Ադրբեջանի կառավարությանը պատասխանատվության ենթարկել Արցախի Հանրապետության դեմ չհրահրված ռազմական ագրեսիայի համար և պարտավորեցնել փոխհատուցում տրամադրել տարածաշրջանից բռնի տեղահանված հայերին։

«Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի շարունակական գործողությունները մարդասիրական աղետ են ստեղծել և հավասարազոր են էթնիկ զտումների: Մենք պետք է ապահովենք, որ մեղավորները պատասխանատվության ենթարկվեն, և Արցախի անմեղ զոհերը փոխհատուցում ստանան իրենց հսկայական կորուստների համար։ Իմ օրենսդրությունը կապահովի արդարադատության և ֆինանսական փոխհատուցման մեխանիզմ նրանց համար, ովքեր ամեն ինչ կորցրել են Ադրբեջանի ագրեսիայի պատճառով», - ասել է կոնգրեսականը։

Շիֆի «Արցախի եկամուտների վերականգնման մասին» ակտն ԱՄՆ բոլոր ֆինանսական հաստատություններից, որոնք տիրապետում են Ադրբեջանի սուվերեն ակտիվներին, պահանջում է այդ ակտիվների մասին զեկուցել ԱՄՆ գանձապետարանի արտաքին ակտիվների վերահսկողության գրասենյակին: Ուժի մեջ մտնելուց հետո 60 օրվա ընթացքում նախագահը պետք է արգելափակի այդ ակտիվների հետ կապված գործարքները, իսկ արգելափակումից հետո 90 օրվա ընթացքում՝ առգրավի դրանք:

Օրենսդրական ակտը նաև պահանջում է ստեղծել «Արցախի եկամուտների վերականգնման հիմնադրամ», որը կստանա բռնագրավված ադրբեջանական ակտիվները, այնուհետև այդ միջոցները կօգտագործի Արցախից տեղահանված իրավասու հայերին Ադրբեջանի ռազմական հարձակման հետևանքով իրենց ունեցվածքից, բիզնեսից և աշխատանքից կորցրած եկամուտների համար փոխհատուցում տրամադրելու նպատակով:

Բացի այդ, այն պահանջում է առգրավել ԱՄՆ-ում գտնվող անձնական ունեցվածքը և վիզային սահմանափակումներ մտցնել Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց ընտանիքի անդամների համար, ովքեր ներգրավված են եղել կամ աջակցել են Արցախի դեմ ռազմական հարձակմանը:

Ակտը ենթադրում է նաև իրավասու տեղահանված հայերի համար Հիմնադրամից փոխհատուցում ստանալու պահանջներ ներկայացնելու պարզեցված գործընթաց:

«Արցախի եկամուտների վերականգնման մասին» ակտին աջակցություն են հայտնել Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ Ֆրենկ Փալոունը, Աննա Էշուն, Գեյբ Ամոն, Ջոյս Բիթին, Ջիմ Կոստան, Ջոշ Գոթհայմերը, Դագ Լամալֆան, Սեթ Մեգազիներն, Ջեյմս ՄակԳովերնը, Գրեյս Մենգը, Քևին Մալինը, Գրեյս Նապոլիտանոն, Էլեոնոր Հոլմս Նորթոնը, Յան Շակովսկին, Լինդա Սանչեսը, Բրեդ Շերմանը, Դինա Տիտուսը և Լորի Թրահանը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին