copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 21:18 18-09-2024

Մոսկվայում Wildberries-ի գրասենյակի մոտ տեղի ունեցած հրաձգության զոհերի թիվը հասել է երկուսի

Ռուսաստանի մայրաքաղաքում այսօր տեղի ունեցած հրաձգության արդյունքում ստացած վերքերից զոհվել է նաև Wildberries-ի գրասենյակի անվտանգության երկրորդ աշխատակիցը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է Интерфакс-ը՝ նշելով, որ իրավապահները հաստատել են այդ տեղեկությունը:

Չորեքշաբթի օրը Մոսկվայում հրաձգություն է տեղի ունեցել Wildberries-ի գրասենյակի մոտ։ Ընկերությունը պնդում է, որ գրասենյակում կրակ են բացել ոմն Վլադիսլավ Բակալչուկին ուղեկցող անձինք, սակայն ապօրինի ներթափանցման փորձ է իրականացվել ընկերության երկու գրասենյակներում։ Ինքը՝ Վլադիսլավ Բակալչուկը հայտնել է, որ իրեն ուղեկցող անձանց հետ հարձակման է ենթարկվել այն պահին, երբ այցելել է Ռոմանով նրբանցքում գտնվող գրասենյակ՝ պահեստների շինարարությունը դադարեցնելու հարցով բանակցելու նպատակով:

Իր հերթին Wildberries-ի ղեկավար Տատյանա Բակալչուկը հայտարարել է, որ բանակցությունների մասին խոսակցություններն անհեթեթ են հնչում, քանի որ որևէ մեկի հետ նման պայմանավորվածություն չի եղել: Նրա որակմամբ՝ դա ապօրինի զավթման անհաջող փորձ է: Նա հրապարակայնորեն դիմել է իրավապահ մարմիններին՝ խնդրելով հսկողության ներքո պահել իրավիճակը և հրապարակել հետաքննության արդյունքները։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը