copy image url
Ներքին 1 տարի առաջ - 19:07 18-09-2024

Քննարկվել են Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերը Հայաստանում անցկացնելու հետ կապված հարցեր

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի գլխավորությամբ տեղի է ունեցել միջգերատեսչական հանդիպում՝ քննարկելու Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերը Հայաստանում անցկացնելու համար անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծման հետ կապված հարցեր։

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը, Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արամ Գուգարացը, Կենտրոնական բանկի և Քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցիչները։

Դիտարկվել են կառուցապատող ընկերության կողմից ներկայացված բնակելի թաղամասի կառուցման ներդրումային ծրագիրը, մշակված էսքիզային նախագծերը, մասնակիցների և հյուրերի կեցության համար անհրաժեշտ շինությունների տեղաբաշխումը։

Գերատեսչությունների ներկայացուցիչները կարևորել են, որ առաջարկվող պայմանները համապատասխանեն Ֆրանկոֆոնիայի խաղերի միջազգային կոմիտեի ներկայացրած պահանջներին։ Կառուցապատողը վստահեցրել է, որ նախատեսված են մասնակիցների բնակության, հանգստի, տեղաշարժի, անվտանգության և այլ պայմանները։

Քննարկվել են ներդրումային ծրագրի շրջանակում պետություն-մասնավոր-համայնք համագործակցության եղանակները։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող