Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 16:57 18-09-2024

Մոսկվայում կրակոցներ են հնչել «Wildberries»-ի գրասենյակի մոտ․ կա զոհ

Wildberries ընկերության մոսկովյան գրասենյակի մոտ կրակոցներ են հնչել։ Ընկերությունը հայտնել է, որ Wildberries-ի ղեկավար Տատյանա Բակալչուկի ամուսինը՝ համահիմնադիր Վլադիսլավ Բակալչուկը, փորձել է անօրինական կերպով ներխուժել գրասենյակ։

Տատյանա Բակալչուկը Telegram-ի իր ալիքում գրել է, որ միջադեպի հետևանքով երեք մարդ է վիրավորվել։

«Այսօր Վլադիսլավ Բակալչուկի, Սերգեյ Անուֆրիևի և Վլադիմիր Բակինի ղեկավարությամբ մի խումբ մարդիկ փորձել են գրավել Wildberries-ի գրասենյակները Մոսկվայում։ Երեք մարդ վիրավորվել է, մենք ճշտում ենք նրանց վիճակը», – գրել է նա։

Wildberries-ի ղեկավարը դիմել է իրավապահ մարմիններին՝ խնդրելով նրանց վերահսկել իրավիճակը և հրապարակել հետաքննության արդյունքները։«Հայտարարությունը ենթադրյալ բանակցությունների մասին, որոնց համար եկել է զինված խումբը, անհեթեթ է հնչում, քանի որ ոչ ոք ոչ մի բանակցության մասին չէր պայմանավորվել…. Եվ ահա, ռեյդերների ներխուժում, ավելի ճիշտ՝ դրա անհաջող փորձ»։

Տատյանա Բակալչուկի ամուսինը՝ Վլադիսլավ Բակալչուկը, իր հերթին հայտարարել է, որ եկել էր բանակցությունների, իսկ գրասենյակի անվտանգության աշխատակիցները հարձակվել են իր և իր գործընկերների վրա։

Հրաձգության հետևանքով վիրավորված 3 անձանցից մեկը, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, մահացել է։ Ըստ գործակալության՝ բիզնես կենտրոն է եկել 20-30 տղամարդկանցից կազմված մի խումբ և սկսել է հարվածել ապակիներին։ Ի պատասխան՝ նրանց ուղղությամբ սկսել են կրակել։ 8 մարդ բերման է ենթարկվել։


Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ