Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:22 18-09-2024

Անվտանգությունը այն է, որ եթե ՀՀ-ում անկայունություն լինի, մի երկրի սուպերմարկետում դարակաշար դատարկ մնա. Փաշինյան

Աշխարհում մաքսիմում 2, գուցե երեք պետություն կա, որ կարող է ասել՝ ես իմ անվտանգությունը կարող եմ ապահովել: Այս մասին այսօր Համաշխարհային հայկական գագաթնաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Անվտանգության ապահովման կարեւորագույն գործիք են տնտեսական փոխկապակցվածությունները: Մենք ինչքան քիչ երկրի հետ ունենք տնտեսական փոխկապակցվածություն, այնքան ավելի մեծ սպառնալիքի տակ է մեր անվտանգությունը:

Կարող է ցինիկ հնչել, բայց ես հարց եմ դնում՝ իսկ ո՞ր երկրի սուպերմարկետում ապրանքի դեֆիցիտ կլինի, եթե ՀՀ հետ մի բան պատահի: Անվտանգությունը մենք անընդհատ պատկերացնում ենք տանկով, բայց եթե բանը հասել է տանկի կիրառմանը, ուրեմն անվտանգության ապահովման հարցը ձախողվել է: Անվտանգությունը էն ա, որ եթե ՀՀ-ում անկայունություն լինի, մի ինչ-որ մի շատ կարեւոր երկրի կարեւոր սուպերմարկետում գոնե մի դարակաշար դատարկ է մնալու: Այստեղից է անվտանգության սպառնալիքը: Մարդիկ պետք է իմանան, որ այդ դարակաշարը կդատարկվի եւ այդ երկրում դրա պատճառով կարող է քաղաքական խնդիրներ առաջանան, հուզումներ լինեն: Այ էդ դեպքում կմտածեն, որ Հայաստանում պետք է որեւէ բան չպատահի, որ մեր բլիթների լոգիստիկային որեւէ բան չխանգարի»,- հայտարարեց Փաշինյանը:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
20:35 Որպես ՀՀ քաղաքացի՝ հունիսի 7-ին պարտավոր եմ մասնակցել ընտրությանը. Հենրիխ Մխիթարյան
19:39 Մահացել է Ժակ Շիրակի այրին
09:34 Արմավիրի մարզպետը ՔՊ շրջանակներում հայտարարել է, որ Նորապատում «Ուժեղ Հայաստան»-ը ձայն չի հավաքելու. Yerevan.Today
18:07 ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով