Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 11:30 18-09-2024

ՀԱՊԿ-ը սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի անվտանգության և հետագա գոյության համար. Փաշինյան

ՀԱՊԿ-ում մեր անդամակցությունը սառեցրել ենք ոչ միայն այն պատճառով, որ ՀԱՊԿ-ը չի ապահովում ՀՀ-ի նկատմամբ իր ունեցած անվտանգային պարտավորությունները, այլև այն պատճառով, որ ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ ՀՀ անվտանգության, ՀՀ-ի հետագա գոյության, ինքնիշխանության և պետականության համար։ Այս մասին այսօր Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովին՝ պանելային քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Շատ է քննարկվում այն, որ ՀՀ-ն մտածում է ՀԱՊԿ վերադառնալու մասին։ Նախկինում էլ ենք ասել, որ մենք լիարժեք կվերականգնենք մեր գործունեությունը ՀԱՊԿ-ում միայն այն պարագայում, երբ մեր բարձրացրած հարցերին հնչեցվեն պատասխաններ։ Մեր այդ շեշտադրումից անցել է 2 տարի, պատասխանները չեն հնչել և ակնհայտ է, որ չեն հնչելու։ Ու ես կարող եմ ասել, որ ինչքան այդ պատասխանները չեն հնչում և համոզիչ չեն, ամեն րոպեի և վայրկյանի հետ ՀՀ-ն ավելի ու ավելի է հեռանում ՀԱՊԿ-ից»,-ասաց նա։

Փաշինյանը նշեց, որ կա արտահայտություն «точка невозврата»․

«Եթե չենք անցել «точка невозврата»-ն՝ անդառնալիության կետը, մեծ է հավանականությունը, որ այս իրավիճակի շարունակության դեպքում մենք կանցնենք այդ անդառնալիության կետը, և որևէ մեկը մեզ դրանում մեղադրելու լեգիտիմ առիթ և պատճառ չի ունենա»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին