copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 07:50 18-09-2024

Ինչ փուլում են Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները. ԱԳՆ-ն խուսափում է պատասխանել․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Մինչ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի գլխավորությամբ ձեւավորված Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը զբաղված է Մայր օրենքի հիմնական դրույթների փոփոխությամբ՝ ՀՀ ԱԳՆ-ից պնդում են՝ Սահմանադրությանն առնչվող հարցերը հանդիսանում են Հայաստանի Հանրապետության ներքին գործը:

«Ժողովուրդ» օրաթերթն օրեր առաջ հարցում էր ուղարկել ՀՀ ԱԳՆ՝ պարզելու, թե ինչ փուլում են Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները, ինչ ժամկետում են կողմերը պատրաստվում ստորագրել փաստաթուղթը, ինչպես նաեւ հետաքրքրվել էինք՝ հայկական կողմը պատրաստվո՞ւմ է կատարել արդյոք Ադրբեջանի՝ ՀՀ Սահմանադրությունը փոխելու պահանջը, որը որպես խաղաղության պայմանագրի ստորագրման հիմնական նախապայմանն է համարում Իլհամ Ալիեւը:

ՀՀ ԱԳՆ-ից, մեր հարցին ի պատասխան, հայտնել են. «ՀՀ Սահմանադրությանն առնչվող հարցերը հանդիսանում են Հայաստանի Հանրապետության ներքին գործը»:
Այսինքն՝ մի կողմից արդարադատության նախարարի գլխավորությամբ Սահմանադրական բարեփոխումների խորհուրդն այս օրերին նիստեր է անում, քննարկում Մայր օրենքը փոփոխելու հարցը, մի կողմից էլ ՀՀ ԱԳՆ-ից պնդում են, որ դա Ադրբեջանի նախապայմանը չէ:
Ինչ վերաբերվում է բանակցությունների վերաբերյալ հարցերին՝ ԱԳՆ-ից հերթական անգամ խուսափողական պատասխան են տվել. «Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, ինչպես նաեւ երկու երկրների միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացի շրջանակներում հանրայնացման ենթակա տեղեկատվությունը պատշաճ կերպով եւ ողջամիտ պահանջներով տրամադրվում է հանրությանը»:»

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ