copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 19:08 17-09-2024

ՀԱՄԱՍ-ը կարծում է, որ ապագայում կպահպանի առաջատար դերը Գազայի հատվածում

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը կարծում է, որ ապագայում կարող է գերիշխող դեր պահպանել Գազայի հատվածում՝ այնտեղ ռազմական գործողությունների ավարտից հետո։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է շարժման բարձրաստիճան պաշտոնյա Խալեդ Մեշալը:

Նա ասել է, որ շարժումը հաղթում է Գազայի պատերազմում և վճռորոշ դեր է խաղալու անկլավի ապագայում: ՀԱՄԱՍ -ի վստահ է, որ կպահպանի գերիշխող դերը Գազայում։

«Ենթադրել, որ ՀԱՄԱՍ-ը չի լինի Գազայում կամ չի ազդի իրավիճակի վրա, կեղծ ենթադրություն է»,- ասել է Մեշալը՝ պնդելով, որ միայն պաղեստինցիները կորոշեն գործողությունների ընթացքն անկլավում։

Նրա խոսքով՝ շարժումը չի շտապում ամեն գնով հրադադարի պայմանագիր կնքել Իսրայելի հետ և չի հրաժարվի համաձայնագրի իր հիմնական պահանջներից։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը